2020-2021 ուստարի, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ — կազմը
2020 — 2021 ուստարվա արդյունքների ամփոփում
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը 2020 — 2021 ուսումնական տարում ներկայանում է նոր կազմով: Հիմնական երգիչները կրտսեր դպրոցների սովորողներ են՝ կրթահամալիրի, այլ դպրոցների (թիվ 167, Ավետիսյան դպրոցներ): Բոլոր երգիչներն ընտրությունը կատարել են ինքնուրույն, առանց ծնողի միջամտության:
Այս ուսումնական տարվա հիմնական ուղղությունը՝ ազգային, Կոմիտասի մշակած ստեղծագործություններ, ազգային, բակային, մանկական խաղեր (ճվիկներ, ծափխաղեր, մատնախաղեր և այլն): Արդյունքում ստեղծվեց ազգային երաժշտա խաղային մանկական ներկայացում , որտեղ երգն ու խաղը հարմոնիկ ձուլված են՝ ներկայացնելով հայ մանկան առօրյան՝ բնական, անմիջական: Այն խաղերը, որոնք դժվար են փոքրերի համար, սովորել և խաղում են 8 տարեկանից բարձր տարիք ունեցողները, մյուսները տեսել, ծանոթացել, փորձել են: Ավելի հեշտերը սովորել և կատարում են բոլորը:
Կարևորվել է համագործակցությունը հանրակրթական դասարանական, դպրոցական երգչախմբերի հետ: Համագործակցել ենք Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոցների դպրոցական երգչախմբերի հետ, որոնցից յուրաքանչյուրը սովորել է ընտրած ստեղծագործությունների որևէ ձայնամաս: Կատարվել են համատեղ փորձեր, արդյունքը ներկայացվել է.
1. «Ձմեռային ազգագրական փառատոն 2021». Ազգային երգեր, խաղեր նախագծով` Քոլեջի վերնատանը
2. Բարեկենդան, Տեառնընդառաջ համատեղ ծիսական տոնակատարություն նախագծով փետրվարի 18-ին Արևմտյան դպրոցում
3. «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ուրբաթ — համերգին
4. «Դպրոցական երգչախմբերի հանդիպում» նախագծով՝ «Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային, Արևմտյան դպրոցների ուսումնական երգչախմբերի երաժշտախաղային հանդիպում Հյուսիսային դպրոցում
5. «Սեբաստացիներ» մանկական (Մարինե Մկրտչյան), Հյուսիսային (Հասմիկ Մաթևոսյան), Արևմտյան (Սեդա Թևանյան), Հարավային (Մարիամ Մնացականյան) դպրոցների ուսումնական երգչախմբերը «Հակաբացիլ ուրբաթ – համերգ»-ին
- «Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ» նախագծով ներկայացվել է ազգային, բակային խաղերի փաթեթ
- «Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագծով ներկայացվել է ծրագրային երգերի ձայնագրությունների փաթեթ 1 , կատարվում են ձայնագրություններ, կազմվում է երկրորդ փաթեթը, որը կներկայացվի հունիսի վերջին:
2021 — 2021 ուսումնական տարում շարունակվում է «Ուսումնական նյութերի ձայնագրություն» ,
«Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ» ,
«Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց» նախագծերի իրագործումը: Համագործակցային աշխատանքը թույլ կտա յուրաքանչյուր երաժշտության դասավանդողի ընտրել որևէ խմբերգային երաժշտություն, ձայնամասերը բաժանել կրթահամալիրի դպրոցական երգչախմբերին, ղեկավարել կատարվող աշխատանքը և խմբավարել ընդհանուր կատարումը: