«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»

17-14

«Մանկական երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը 2019 — 2020 ուստարում

Պարապմունքի օրեր՝ երկուշաբթի, հինգշաբթի — ժամը 15:30, շաբաթ՝ ժամը 13:00

Խումբը կազմված է ինչպես կրթահամալիրի, այնպես էլ` այլ դպրոցների տարատարիք սովորողներից:

Երգչախումբն աընտրում է այլընտրանքային համագործակցային կազմակերպման (նախագծային)՝ հետևյալ երաժշտախմբերի և մասնագետների հետ.

Համագործակցության խնդիրները՝

  • ժողովրդական «Զմփիկ, զմփիկ» մանկական  օպերայի ստեղծում
  • ուսումնական ազգային երաժշտաթատերական ներկայացման ստեղծում
  • Կոմիտասի գրառած, այլ չկատարված ազգային երգերի բազմաձայն մշակումների համատեղ կատարում
  • «Հայ վրացական կամուրջներ» նախագծով վրացական երգերի ուսուցում, կատարում

Համագործակցող խմբերի հետ

  • նյութերի ընտրություն
  • համատեղ փորձերի օրերի, ժամերի հստակեցում

Համագործակցության արդյունքում

  • երգչական ձայնի և նվագարանի հարաբերակցություն
  • թատերական արվեստի և երգարվեստի հարմոնիկ հարաբերակցություն
  • ձեռք բերած մասնագիտական կարողությունների, հմտությունների իրացում համագործակցող երաժշտախմբերի հետ
  • թատրոնի  մշակույթի ձևավորում, հանդիսատեսի դաստիարակում
  • բարդույթներից ազատագրում
  • գեղեցիկ, անսխալ, խմբային խոսքի մշակում
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • մթնոլորտ,  խաղ
  • որոշակի երանգավորումով  երաժշտական, ռիթմիկ գործողություններ
  • իմպրովիզացիան՝ որպես փորձեր վարելու եղանակ

Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»

  1. Նպատակը.

Սովորողի ներդաշնակ հոգևոր զարգացում երաժշտության միջոցով:

2. Խնդիրները.

  • անսամբլային կատարման և մտածողության արվեստի յուրացում և տիրապետում
  • երաժշտական ունակությունների բացահայտում և զարգացում
  • երաժշտական մտածողության,  ճաշակի, երաժշտարվեստի զարգացում
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • մշակույթի յուրացում
  • ընդհանուր  զարգացման ապահովում
  • ստեղծագործական երևակայության զարգացում

3. Արդյունքը

  • ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում
  • ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում
  • երաժշտական ունակությունների զարգացում
  • բազմաձայն կատարում
  • անսամբլային կատարման յուրացում, տիրապետում
  • վոկալ երգեցողություն

— ձայնի դրվածք,
— շնչառություն,
— բազմաձայն երգեցողություն,
— երաժշտական լսողություն,
— երաժշտական հիշողություն

  • երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
  • երգի կերպարային զգացողություն,
  • ճիշտ շնչառություն:

«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի 2019 – 2020 ուստարվա օրացույց

Շուրջտարյա նախագծեր —  Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ
Ուսումնական պատարագ

Նոյեմբերի 11-15 — Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը՝ կրթահամալիրի 30 տարի ամենամյա հաշվետու համերգ, Գողարվեստը կրթահամալիրում

Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ

Մարտի 23-28` 

  • ազգագրական գարնանային փառատոն

Ապրիլի 8-14՝ վրացերենի օրեր կրթահամալիրում. «Հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատես

Ապրիլի 24-25՝ հեղինակային կրթական ցանցի ամենամյա բաց լաբորատորիա

Մայիսի 11-15՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ – 2018 – 2019 ուստարի  

Երգչախմբի կազմը

Կարապետյան Նարե
Կարապետյան Անի
Ազարյան Նարե
Տեր-Պետրոսյան Սաթինե
Համբարձումյան Սվետլանա
Բանդուրյան Ասյա
Մարգարյան Սեդա
Օհանջանյան Մանե
Ալեքսանյան Լիլիթ
Ալեքսանյան Եվա
Մարտիրոսյան Ալա
Ստեփանյան Վիկտորյա
Անուշավանյան Ալեն
Առուստամյան Մանե
Պետրոսյան Աննա
Հովհաննիսյան Սոմա
Ներսեսյան Աստղիկ
Դաղյան Ալինա
Ոսկանյան Աննա
Աղասարյան Լեո
Ամիրյան Րաֆֆի

խմբավար՝ Մարինե Մկրտչյան
նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Реклама


Оставьте комментарий

Լիլիթ և Եվա Ալեքսանյանների տպավորությունները երաժշտա — ծիսական ճամբարից

img_0022

«Անձրևաբեր ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագծով «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի 4 փոքրիկ երգիչներ նախագծային խմբի հետ մեկնեցին Սևան, որտեղ խաղացին և իրականացրեցին ծեսը: Իրենց տպավորություններն են ներկայացնում Լիլիթ և Եվա Ալեքսանյանները:

Լիլիթ Ալեքսանյան — 7 տարեկան

Երկու տարի առաջ տատիկիս հետ եկանք Սևան, ես անձրևաբեր Նուրին էի: Ջուրը կապույտ էր, շա՜տ մաքուր էր, մենք լողանում էինք: Հիմա չէինք կարողանում լողանալ, որովհետև ջուրը կանաչ էր, բայց շատ ուրախ էր, ես լավ ընկերներ ունեի: Մենք օգնում էինք մեծերին, հավաքում էինք աղբը, ամեն ուտելուց հետո լվանում էինք մեր ափսեները: Պատրաստեցինք Նուրիի, Պուպլատիկինի ու Բուկլե Բարանի տիկնիկներ, սովորեցինք երգերը: Այս անգամ Պուպլատիկինը ես էի, իսկ Եվան Նուրին էր: Եվան իմ քույրիկն է, շատ լավ է երգում, բայց շուտ խռովում է: Ես ու Եվան երգում ենք տատիկիս երգչախմբում, մեր երգչախմբից երկու քույրիկներ կային՝ Անին ու Նարեն: Ամբողջ օրը մենք խաղում էինք իրար հետ: Մեծ տղաներ ու աղջիկներ կային, իրենք ինձ սիրում էին, խաղում էին ինձ հետ:  Մենք խաղացինք Նուրին ու Պուպլատիկինը, մտանք ջրի մեջ ու ջրի հետ խաղացինք, մի քիչ լողացանք ու դուրս ելանք: Ես էլի եմ ուզում Սևան գալ, այստեղ շա՜տ ուրախ է: Հետաքրքիր էր, որ ջուրը համ կանաչ էր դառնում, համ՝ կապույտ:

Եվա Ալեքսանյան — 5 տարեկան

Որ ես գնացել էի Սևան, տեսել էի գոռտ (գորտ) ու քամելիոն ավազի մեջ: Էդ ոնց է լինում, որ մի տեղ կանգնում է, գույն է լինում իրան: Գորտերը շատ լավն էին, գորտերը որտև (որովհետև) ոչ մեկին չէին կծում: Էնտեղ լավ էր, ավազով խաղում էինք, ամենալավը բահն էր, ես իրանով ավազ էի փորում: Լավ էր, որ քնում էինք պալատկայի (վրանի) մեջ, ես մտնում էի քնապարկի մեջ, շատ տաք էր, ես չէի մրսում: Ինձի դուր էկավ, որ ես Նուրին էի ու հագել էի մամայիս կարած շորը: Համ էլ լավ էր, որ կերանք գրեչկա ու սասիսկի (նրբերշիկ), ու ես ափսե էի լվանում: Էնտեղ լավ էր, որ ես խաղում էի Լիլիթի հետ, մեկ էլ քուրիկների հետ: Ու մեկ էլ դուրըս գալիս էր (ինձ դուր էր գալիս), որ ջրի մեջ փայտի վրա սարքած (պատրաստած) էն տիկնիկներն էինք գցում ու ջրին ծափ էինք տալիս ու էս կողմ էինք գցում ջուրը, անձրև էինք անում: