«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

«Ձոն» երաժշտական ստուգատես. երգչախմբերի երաժշտա-ծիսական, խաղային հանդիպում

«Ձոն» երաժշտական ստուգատես. երգչախմբերի երաժշտա-ծիսական, խաղային հանդիպում   

Ինչով էր առանձնահատուկ երգչախմբերի ուսումնական, համագործակցային այս հանդիպումը

  • հանրակրթական, «Սեբաստացիներ» մանկական երգչախմբերի միացյալ բազմաձայնություն — կատարվեց ինտոնացիոն մաքուր վոկալով, անսամբլային հստակ հնչողությամբ
  • ստեղծագործությունների ընդհանուր կատարումներ — հավասար, ազգային ոգով, խաղային,
  • հանրակրթական, «Սեբաստացիներ» մանկական երգչախմբերի առանձին կատարումներ — գրագետ, մաքուր ինտոնացիայով
  • նախապատրաստական համագործակցություն — մասնակից խմբերի, երաժիշտների բարեխիղճ, գրագետ, լուրջ աշխատանք
  • նյութերի ճիշտ ընտրություն
  • խմբավարների հստակ դերաբաշխում
  • տարիքային տարբեր խմբերի իրար լսելու, միացյալ կատարման ունակություն
  • ծրագրային, ծիսական կատարումներ — խաղային, անմիջական, անկաշկանդ, բարձր տրամադրությամբ


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային, Արևմտյան դպրոցների ուսումնական երգչախմբերի երաժշտախաղային հանդիպում

«Հազարան Հավք» -ով,   Մութուլուսին, բարի լուսուն Հազարան Հավքը երգեց…   խորագրով՝

«Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց» ,  «Ազգային օպերա՝ Զմփիկ, զմփիկ»  նախագծերով՝ «Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային, Արևմտյան դպրոցների ուսումնական  երգչախմբերի  երաժշտախաղային հանդիպում Հյուսիսային դպրոցում

Մայիսյան հավաքի շրջանակում «Դպրոցական երգչախմբերի հանդիպում» նախագծով Հյուսիսային դպրոցում հանդիպեցին «Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային և Արևմտյան դպրոցների հանրակրթական երգչախմբերը: Սովորողները ծանոթացան խմբերգային հմտություններին, ունկնդրեցին իրենց տարեկից ընկերներին, ծանոթացան բազմաձայն մի քանի երգերի հետ, հետո միասին երգեցին և փորձարկեցին՝ ինչպես է հնչում բազմաձայնությունը, վերջում խաղացին ազգային խաղեր:

Հասմիկ Մաթևոսյան


Оставьте комментарий

Բարեկենդան, Տեառնընդառաջ. համատեղ ծիսական տոնակատարություն

Բարեկենդան, Տեառնընդառաջ համատեղ ծիսական տոնակատարություն   նախագծով փետրվարի 18-ին Արևմտյան դպրոցում իրականացվեց Բարեկենդանի և Տեառնընդառաջի ծիսական տոնակատարություն: Համագործակցող կողմերն էին՝  Արևմտյան (երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան), Հյուսիսային (երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան),  Հարավային (երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան) դպրոցներ, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ (ղեկավար՝ Մարինե Մկրտչյան):


Оставьте комментарий

«Ձմեռային ազգագրական փառատոն 2021». Ազգային երգեր, խաղեր

«Ձմեռային ազգագրական փառատոն 2021». Ազգային երգեր, խաղեր  նախագծով «Սեբաստացիներ» մանկական, Արևմտյան, Հարավային դպրոցների հանրակրթական երգչախմբերը ներկայացան ինչպես համատեղ, այնպես էլ առանձին կատարումներով: «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը խաղաց ազգային, բակային խաղեր՝ միաժամանակ դրանք ուսուցանելով մասնակիցներին:


Оставьте комментарий

Հանդիպում Սաթինե Ավթանդիլյանի հետ

032-1

Ամեն մարդ, մասնագետ հաստատ ունի ուրույն մեկնաբանություն, ձեռագիր, դեմք: Սաթինե Ավթանդիլյանի հետ հանդիպումը միայն հետաքրքիր չես անվանի, երևույթ է՝ ընդգծված ձեռագրով, մասնագիտական գերազանց պատրաստվածությամբ, մարդկային հասարակ, պարզ, խոր, ուժեղ, գնահատող տեսակով:
Մանկական երգչախմբի երգիչների հանդիպումը այլ խմբավարի հետ կարևոր էր, ուսուցողական, արդյունավետ, կային հարցեր, կարծիքներ: Կրկին սիրով կհանդիպենք, միշտ էլ սովորելու բան կա, եթե կա ցանկություն:


Оставьте комментарий

Գյումրին ու մենք մեր երգով

23-6

Այսպիսի հանդիպումները   մեզ համար ավելի կարևոր են իրենց վարակիչ լավատես, պայծառ տրամադրությամբ, քան՝ կատարման վարպետությամբ:  Տոն է բոլորիս ներսում, տոնական անձրև՝ դրսում, տոնում է բնությունն իր զարթոնքը, մենք՝ մեր կյանքի ամենօրյա զարթոնքը…


Оставьте комментарий

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ելույթը կրթահամալիրում

Без названия

Միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսակիր, մանկապատանեկան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» և «Զանգակներ» մանկական երգչախմբերը  համերգային ծրագրով ելույթ կունենան կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում:

Երգչախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար՝ խմբավար՝ Տիգրան Հեքեքյան
«Զանգեր» երգչախմբի ղեկավար՝ Քնարիկ Բաբաջանյան
Նվագակցող՝ Մարինե Մարգարյան
Ծրագիր

Երգչախմբի կատարումներից շատերը տեղ են գտել կրթահամալիրի երաժշտության ծրագրի ունկնդրման բաժնում:


Оставьте комментарий

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացում Աշտարակում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը «Գեղարվեստը կրթահամալիրում»  ամենամյա հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացմանը սիրով ներկայացրեց Ստ. Լուսիկյանի «Ծաղկող հասակ» ստեղծագործությունը:  Համագործակցելով Աշտարակի Հայորդյաց տան երգչախմբի հետ, միացյալ կատարեց նաև  Ստ. Լուսիկյանի «Նոր Հայաստան» ստեղծագործությունը: Читать далее


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը Աշտարակում

Դեկտեմբերի 11-ին «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը այցելեց Աշտարակ՝ հայրենագիտական քայլարշավով, հայորդյաց տուն՝ սովորող-սովորեցնող նախագծով։
Աշտարակը միշտ հյուրընկալ է, հարուստ՝ եկեղեցիներով, և նույնիսկ միայն եկեղեցիների պատմության ուսումնասիրությունը, ծանոթությունը այնքան հարուստ է, ուսանելի, հետաքրքիր, այնքան տեղեկատվություն է հաղորդում ազգային մշակութային դաշտից:
Հայորդյաց տան սաների հետ սահուն ստացվեց համատեղ երգեցողությունը, որի միջոցով էլ՝ ծանոթությունը: Երկու կողմն էլ սիրով, լավ տրամադրությամբ արդյունավետ աշխատեց: Միշտ էլ միմյանցից սովորելու, սովորեցնելու նյութ կա, կարևորը՝ ճիշտ համագործակցությունն է և բարի տրամադրվածությունը: «Սեբաստացիներ» մանկական երգչախումբի երգիչները Աշտարակի Հայորդյաց տան երգչախմբի երգիչների հետ փորձեցին միասնական կատարման համար նախատեսված Ստ. Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգը, կարողացան ձուլվել և դառնալ միասնական «երգող գործիք»: Ապա ուսուցանեցինք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագային երգերը, որոնք շատ արագ յուրացրեցին մեր աշտարակցի գործընկեր երգիչները:  Մենք տպավորված ենք:


Оставьте комментарий

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում Կոմիտասով, պարերգով Մաշտոցին այցի

Ճամփորդությամբ ուսուցում

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում Կոմիտասով, պարերգով Մաշտոցին այցի

Читать далее