«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Գեղարվեստը կրթահամալիրում. ուբաթ — համերգ

IMG_0333

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը  մեդիաուրբաթ — համերգին  սրահին ուսուցանեց «Էրթանք սարերը սեյրան» հայկական ազգային պարերգը՝ երկու ձայնով: Այսպիսի փորձ սրահի հետ կատարում էինք առաջին անգամ: Անցած ուսումնական տարում «Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց»  նախագծով Մայիսյան հավաքի երկրորդ օրը Քոլեջը ներկայացրեց  «Ազգային օպերա. Համբարձում» նախագծային աշխատանքը, որտեղ ներգրավված էին ինչպես  Քոլեջի ուսանողները, այնպես էլ «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը՝ Միջին և հարավային դպրոցների հանրակրթական երգչախմբերի հետ:  Այս անգամ մեր փորձը հաջողվեց, ի պատիվ սրահի, բոլորն էլ կարողացան և  կատարեցին շատ ոգևորված ու սիրով

IMG_0158 Читать далее


Оставьте комментарий

Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների նախագծային աշխատանք

Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների նախագծային աշխատանք

Բազմաձայն երգեցողության ունակությունների ձևավորում

1. վոկալ երգեցողություն

  • ճիշտ շնչառություն
  • ձայնի դրվածք
  • անսամբլային կատարման յուրացում, տիրապետում

2. բազմաձայն երգեցողության յուրացում, տիրապետում

ժողովրդական «Զմփիկ, զմփիկ» մանկական  օպերայի խմբերգերի ձայնամասերի ուսուցում

«Դան, դան» — ազգային կատակերգի ձայնամասերի ուսուցում, կատարում

«Տատիկ զալուր կմաղեր», «Գունդ անեմ» աշխատանքային երգի ձայնամասերի ուսուցում, կատարում

Ծննդյան ազգային «Ավետիս» — ձայնամասերի ուսուցում, կատարում

Պարապմունքի օրեր, ժամ — երկուշաբթի, հինգշաբթի, ժամը՝ 15:30, շաբաթ, ժամը 12:00

Նոյեմբեր — 4, 7, 8, 11, 14, 15, 18, 21, 22, 25, 27

Դեկտեմբեր — 2, 5, 6, 9, 12, 13, 16, 19, 20, 23, 26