Երգչախմբի 2018 — 2019 ուստարվա ծրագիր
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ
Պարապմունքներ՝ երկուշաբթի, հինգշաբթի — ժամը 15:30, շաբաթ՝ ժամը 13:00
Խումբը կազմված է ինչպես կրթահամալիրի, այնպես էլ` այլ դպրոցների տարատարիք սովորողներից:
Երգչախումբն անցնում է այլընտրանքային համագործակցային կազմակերպման (նախագծային) հետևյալ երաժշտախմբերի և մասնագետների հետ.
- «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթ
- «Սեբաստացիներ» վոկալ համույթ
- «Ֆոլկ-ռոք» բենդ
- կիթառահարների դասարան
- Աշտարակի Հայորդյաց տան մանկական երգչախումբ
- կրթահամալիրի ուսումնական երգչախմբեր
- Քնարիկ Ներսիսյան — երաժշտաթատերական ներկայացման խորհրդատու մասնագետ
- Մարիաննա Տիգրանյան — երաժշտագետ, ֆոլկլորիստ
Համագործակցության խնդիրները՝
- ուսումնական ազգային երաժշտաթատերական ներկայացում «Հոպ, չըկըչըկ»
- Կոմիտասի գրառած, այլ չկատարված ազգային երգերի բազմաձայն մշակումների համատեղ կատարում
- «Հայ վրացական կամուրջներ» նախագծով վրացական երգերի ուսուցում, կատարում
Համագործակցող խմբերի ղեկավարների հետ
- նյութերի ընտրություն
- համատեղ փորձերի օրերի, ժամերի հստակեցում
Համագործակցության արդյունքում
- հետաքրքրություն երաժշտական գործիքների նկատմամբ,
- երգչական ձայնի և նվագարանի հարաբերակցություն
- թատերական արվեստի և երգարվեստի հարմոնիկ հարաբերակցություն
- ձեռք բերած մասնագիտական կարողությունների, հմտությունների իրացում համագործակցող երաժշտախմբերի հետ
- թատրոնի մշակույթի ձևավորում, հանդիսատեսի դաստիարակում
- բարդույթներից ազատագրում
- գեղեցիկ, անսխալ, խմբային խոսքի մշակում
- գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
- մթնոլորտ, խաղ
- մթնոլորտը կապող միջոց դերասանի և հանդիսականի համար
- որոշակի երանգավորումով երաժշտական, ռիթմիկ գործողություններ
- իմպրովիզացիան որպես փորձեր վարելու եղանակ
Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»
- Նպատակը.
Սովորողի ներդաշնակ հոգևոր զարգացում երաժշտության միջոցով:
2. Խնդիրները.
- անսամբլային կատարման և մտածողության արվեստի յուրացում և տիրապետում
- երաժշտական ունակությունների բացահայտում և զարգացում
- երաժշտական մտածողության, ճաշակի, երաժշտարվեստի զարգացում
- գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
- մշակույթի յուրացում
- ընդհանուր զարգացման ապահովում
- ստեղծագործական երևակայության զարգացում
3. Արդյունքը
- ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում
- ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում
- երաժշտական ունակությունների զարգացում
- բազմաձայն կատարում
- անսամբլային կատարման յուրացում, տիրապետում
- վոկալ երգեցողություն
— ձայնի դրվածք,
— շնչառություն,
— բազմաձայն երգեցողություն,
— երաժշտական լսողություն,
— երաժշտական հիշողություն
- երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
- երգի կերպարային զգացողություն,
- ճիշտ շնչառություն:
«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի 2018 – 2019 ուստարվա օրացույց
Շուրջտարյա նախագծեր — Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ
Ուսումնական պատարագ
Սեպտեմբերի 24 — հոկտեմբերի 26 — Կոմիտասյան օրեր, ազգագրական աշնանային փառատոնին՝ ազգային բազմաձայն մշակված երգերի կատարում
Նոյեմբերի 5-9՝ նախագծային ուսուցման ստուգատես. Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը կրթահամալիրում — մասնակցություն
Դեկտեմբերի 3 — 28՝ մասնակցություն ամենամյա հաշվետու համերգի. Գեղարվեստը կրթահամալիրում
Հունվարի 8-25՝ մասնակցություն ազգագրական ձմեռային փառատոնի
Մարտի 25-30` մասնակցություն ազգագրական գարնանային փառատոնի
Ապրիլի 8 — 14՝ վրացերենի օրեր կրթահամալիրում. «Հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատես
Մայիսի 29 — հունիսի 14՝ ամենամյա բաց հանրակրթական ստուգատես-փառատոներ.
Երաժշտական փառատոն. «Գեղարվեստը կրթահամալիրում». ամենամյա հաշվետու համերգներ — «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի հաշվետու համերգին կներկայացվի Աշտարակի Հայորդյաց տան մանկական երգչախմբի հետ համագործակցման արդյունքը:
Երգչախմբի մասնակցության, ներկայացման օրը ամենամսյա օրացույցը կազմելիս ժամանակին կնշվի և կներկայացվի մանկավարժության կենտրոն:
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ – 2018 – 2019 ուստարի
Երգչախմբի կազմը
- Արզումանյան Անգելինա – Ավագ դպրոց
- Ադամյան Շուշան – Ավագ դպրոց
- Մարկոսյան Միլենա – Ավագ դպրոց
- Գրիգորյան Էլինա – Ավագ դպրոց
- Մամիկոնյան Նարե – Ավագ դպրոց
- Տեր-Պետրոսյան Սաթինե – Արևմտյան դպրոց-պարտեզ
- Հայրապետյան Ինեսա – Արևմտյան դպրոց-պարտեզ
- Սարգսյան Հասմիկ – Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Մանվելյան Ռոման – Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Մարկոսյան Միլենա – թիվ 176 դպրոց
- Ալեքսանյան Լիլիթ – Արևմտյան դպրոց-պարտեզ
- Ֆռանգյան Ալեք – Արևմտյան դպրոց-պարտեզ
- Պողոսյան Նարեկ – Արևելյան դպրոց-պարտեզ
- Իսրայելյան Ալեքսանդր – Արևելյան դպրոց-պարտեզ
- Չրաղյան Անահիտ – Միջին դպրոց
- Մկրտչյան Նինա – Միջին դպրոց
- Մկրտչյան Մառա – Միջին դպրոց
- Գրիգորյան Մինաս – Միջին դպրոց
- Գևորգյան Ալիկա – Արևմտյան դպրոց-պարտեզ
- Պետրոսյան Աննա – Արևմտյան դպրոց-պարտեզ
խմբավար՝ Մարինե Մկրտչյան
նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան