«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր». «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը 2020 — 2021 ուստարում

«Մանկական երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը 2020 — 2021 ուստարում Читать далее


Оставьте комментарий

Հեռավար — առցանց ուսուցում. աշխատանքային ծրագիր

Հեռավար — առցանց ուսուցման աշխատանքային ծրագիր

Հայ ազգային երգերի բազմաձայն մշակված տարբերակների ուսուցում

1. «Դան, դան» — ազգային կատակերգի ձայնամասերի ուսուցում, կատարում 

2. «Էրթանք սարերը սեյրան» ազգային պարերգի ձայնամասերի ուսուցում, կատարում 

Մանկական երգչախմբի առանձին խմբերի հետ յուրացնում ենք ձայնամասերը: Աշխատանքի հիմնական բաժինն ընկնում է մաքուր երգեցողության մշակման վրա: Խմբային երգեցողության դեպքում միմյանց օգնելու գործոնը կա, անգամ, եթե օգնողն այդ մասին չգիտի: Իսկ առանձին երգեցողության պարագայում, երբ, մանավանդ տարիքով փոքր են, չունեն խմբերգային երգեցողության փորձ, իրենց երգեցողությամբ մենակ են, և շատերը չեն լսում իրենց սխալը՝ նույն տարբերակը կրկնելով մի քանի անգամ, կարծելով, որ ուղղել են: Իհարկե, այս դաշտում իմաստ չկա համառորեն շարունակել այդ նուրբ և կարևոր աշխատանքը: Հարկավոր է թույլ տալ, որ ժամանակի ընթացքում քիչ — քիչ փոքրիկ երգիչները ձեռք բերեն իրենց լսելու, մաքուր հնչողությունն ու սխալը զգալու, տարբերելու կարողություն: Եվ, հույս ունենք, որ վերջապես ֆիզիկական միջավայրում կաշխատենք խմբով՝ իրար զգալով, լսելով:

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ. Տեսադասեր

Երկրորդ խումբ. 08. 05. 2020
Առաջին խումբ. 08.05.2020
Երրորդ խումբ. 14.05.2020
Չորրորդ խումբ. 12.05. 2020
Հինգերորդ խումբ. 15.05.2020
Վեցերորդ խումբ, 13.05.2020