«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ
Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր» Читать далее
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ
Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր» Читать далее →
Նախագիծ. «Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց»
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը, լինելով նախաձեռնող կողմ, իր ձայների շուրջն է հավաքում Կրտսեր, Միջին դպրոցների հանրակրթական դասարանական, դպրոցական երգչախմբերի ենթաձայներին:
Նպատակ
Համագործակցելով Կրտսեր, Միջին դպրոցների երաժշտության դասավանդողների հետ, իրականացնել հանրակրթական դասարանական, դպրոցական երգչախմբերի բազմաձայն համատեղ երգեցողություն:
Խնդիրներ
Ընտրել ընդհանուր թեմային համապատասխան ազգային երգեր, խաղերգեր, աշխատանքային երգեր: Բազմաձայնեցնել՝ ստեղծելով ազգային երգին համապատասխան ձայնամասերով եռաձայն, քառաձայն պարտիտուրա: Քննարկելով երաժշտության դասավանդողների հետ, անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություն, ապա նրանց տրամադրել պարտիտուրան, երգերի խոսքերը: Յուրաքանչյուր երգեցիկ խումբ յուրացնում է իր ձայնամասը (ձայնամասերը), կատարվում են համատեղ փորձեր, որոնց ընթացքում հանրակրթական երգչախմբերը
Բացի ազգային երգերից, նույն սկզբունքով կատարվում են հայտնի երգահանների դասական, մանկական բազմաձայն երգեր: Դպրոցական երգչախմբերին տրամադրվում է համապատասխան ձայնամաս: Ձայնամասերը յուրացնելուց հետո կատարվում են համատեղ փորձեր:
Որպես կազմակերպիչ, կարող է հանդես գալ յուրաքանչյուր դպրոցական երգչախումբ: Խմբավարը, բնականաբար տվյալ դպրոցի երաժշտության դասավանդողն է:
Արդյունք
Վերջնարդյունքը ներկայացվում է միացյալ կատարումով՝ նախագծային երաժշտական ներկայացման տեսքով: