«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ուսումնառության առաջին շրջան, նոյեմբեր, դեկտեմբեր

«Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»  նախագիծ

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը՝  նոյեմբերի 1-30 

Ուսումնառության առաջին շրջան. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների նախագծային աշխատանք

1.  Բազմաձայն երգեցողության ունակությունների ձևավորում

2.  Kerenyi Gyorgy, «Dona nobis pacem» — երկձայն, եռաձայն կատարում

3.  Bruno Coulais, «Vois sur ton chemin» — ձայնամասերի ուսուցում

Պարապմունքի օրեր, ժամ — երկուշաբթի, հինգշաբթի, ժամը՝ 15:30, շաբաթ, ժամը` 11:00

Նոյեմբեր — 1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29

Դեկտեմբեր — 2, 6, 9, 13, 16, 20, 23

Պարապմունքի վայրը՝ Մայր դպրոց, երգի սրահ


Оставьте комментарий

Հատված ուսումնական պատարագից — ընտրություն, ուսուցում

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ»  նախագծով «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը կատարելու է հատված Սուրբ Պատարագից՝ «Լըցաք ի բարութեանց Քոց, Տէր» 

«Լըցաք ի բարութեանց Քոց, Տէր, ճաշակելով ըզմարմին Քո եւ զԱրիւն, փառք ի բարձունս Կերակրողիդ ըզմեզ, որ եւ հանապազ կերակրես ըզմեզ, առաքեա ի մեզ ըզհոգեւոր Քո զօրհնութիւն: Փառք ի բարձունըս Կերակրողիդ ըզմեզ»:

IMG_20211002_214106

Փոքրերի համար բավական բարդ է, մանավանդ՝ տեքստը, որի բացատրության համար հարկավոր է հոգևոր լուրջ աշխատանք, և այն կատարել այնքան պարզ ու մատչելի, որ հասկանալի և ընդունելի լինի նրանց համար: Կարծես դժվարությունն հաղթահարվել է, կամաց-կամաց գործն առաջ է գնում: