Նախագիծ. «Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց»
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը, լինելով նախաձեռնող կողմ, իր ձայների շուրջն է հավաքում կրտսեր, միջին դպրոցների հանրակրթական դասարանական, դպրոցական երգչախմբերի ենթաձայներին:
Նպատակ
Համագործակցելով Կրտսեր, Միջին դպրոցների երաժշտության դասավանդողների հետ, իրականացնել հանրակրթական դասարանական, դպրոցական երգչախմբերի բազմաձայն համատեղ երգեցողություն:
Խնդիրներ
- կազմել պարտիտուրա
- բաժանել ձայնամասերն՝ ըստ դպրոցների
- երաժիշտ դասավանդողների հետ աշխատել երգող խմբերի հետ
- կատարել մասնակի, ապա՝ ընդհանուր փորձեր
Ընթացք
Ընտրել ընդհանուր թեմային համապատասխան ազգային երգեր, խաղերգեր, աշխատանքային երգեր: Բազմաձայնեցնել՝ ստեղծելով ազգային երգին համապատասխան ձայնամասերով եռաձայն պարտիտուրա: Քննարկելով երաժշտության դասավանդողների հետ, անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություն, ապա նրանց տրամադրել պարտիտուրան, երգերի խոսքերը: Յուրաքանչյուր երգեցիկ խումբ յուրացնում է իր ձայնամասը (ձայնամասերը), կատարվում են համատեղ փորձեր, որոնց ընթացքում հանրակրթական երգչախմբերը
- ձեռք են բերում բազմաձայն երգեցողության ունակություն, հմտություն,
- անսամբլային կատարման յուրացում, տիրապետում
Արդյունք
Վերջնարդյունքը ներկայացվում է միացյալ կատարումով՝ նախագծային երաժշտական ներկայացման տեսքով: