«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Մեր փոքրիկ երգիչները

43018919_2156228954400862_9156231192528289792_n

Ամեն երկուշաբթի և հինգշաբթի ես և մեր երգչախմբի ավագ երգիչներից մեկը կամ երկուսը ուղեկցում ենք Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների 2-րդ դասարանի փոքրիկ երգիչներին Մայր դպրոց՝ մասնակցելու մանկական երգչախմբի փորձերին: Դասարանը ձևավորվել է Քոլեջում, որի երաժշտության դասավանդողը եղել եմ ես:

«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Реклама


Оставьте комментарий

Մանկական երգչախումբը՝ ունակությունների զարգացման միջավայր

DSC_922315

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը  մանկական երգչախումբը ստեղծվել է 1996 թվականին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության կենտրոնում՝ որպես լրացուցիչ կրթություն: Այդ տարիներին փոխվել են նվագակցողները, բայց խմբավարը եղել և դեռ մնում եմ ես: Երգչախմբի գործունեության ընթացքում բազմաթիվ սովորողներ են անցել գրագետ, ինտոնացիոն մաքուր, բազմաձայն երգեցողության հմտություն ստանալու ճանապարհը, ձեռք են բերել երաժշտախմբում երգելու վարպետություն՝ լուծելով այն խնդիրները, որոնք դրված են եղել նրանց առջև:

Խմբերգերը լինում են միաձայն և բազմաձայն: Ունիսոն (միաձայն) երգեցողությունը կարող է թվալ ավելի հեշտ կատարվող, սակայն ունի կատարման իր բարդությունը, այն ցուցանիշ է երգչախմբի ինչպես վոկալ, այնպես էլ տեխնիկապես (խոսքը երաժշտականի մասին է, այսպես արտահայտվում են երաժշտական աշխարհում) գրագետ պատրաստվածության: Երգչախումբը պետք է հնչի՝ որպես մեկ հավաք երաժշտական կառույց, ոչ մի ձայն չի կարող առանձնանալ: Բազմաձայն երգեցողության մեջ կարող են որոշ աննկատ թերություններ չերևալ, բայց, միաձայն երգեցողությունը նման է սպիտակ թղթի, որի վրա ամենաաննշան բիծն անգամ երևում է:

Երգչախմբում նոր քայլեր կատարող փոքրիկ երգիչը հիմնականում լսում է, որ կարողանա մտապահել իր ձայնամասի մեղեդին, ապա փորձում կատարել մյուսների հետ: Հիմնականում հենվում են կողքի արդեն փորձառու երգչի երգեցողության վրա, վերջինս կատարում է առաջ տանող «շոգեքարշի» դեր: Ժամանակի ընթացքում, անընդհատ լսելով ու կատարելով, փոքրիկ նորեկը կարողանում է իր ձայնամասը կատարել: Իհարկե, չի կարելի վստահ ասել, որ բազմաձայնության մեջ կկարողանա ինքնուրույն երգել, չշեղվել դեպի այլ ձայնամաս: Դա տարիների հետևողական և բարեխիղճ աշխատանք է պահանջում: Կարևոր է նաև բնությունից արդեն ստացած երաժշտական ունակությունը: Այն, ինչ մեկին տրվում է տարիների քրտնաջան աշխատանքի, մյուսին կարող է տրվել մեկ, երկու ամսվա կատարած աշխատանքի շնորհիվ:

Երգչախմբի փորձառու և անփորձ երգիչների փոխօգնության մթնոլորտում յուրաքանչյուրի մեջ ձևավորվում է բարոյական հատկությունների կարևոր փունջ, որն էլ նպաստում է առողջ, որակյալ երգեցիկ խմբի ձևավորմանը: Անհնար է խմբի գոյությունն առանց սիրո, վստահության, փոխզիջման, միմյանց լսելու, օգնելու, հասկանալու ունակության:

Երգչախումբը այն հարթակն է, որտեղ, ձեռք բերելով բազմաձայն երգելու կարողություն, սիրելով երաժշտական երգչական այդ տիպի «գործիքը», կարողանում են ներառվել կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս գործող այլ երաժշտախմբերի մեջ:
Իմ խմբերգային գործունեության ընթացքում տարբեր տարիքի, բնավորության, նախասիրության տեր երգիչներ են եղել: Ես հանգիստ եմ վերաբերվել նրանց, ովքեր ծանոթանալով, ուսումնասիրելով խմբերգային կատարումը ներսից, որոշ ժամանակ անց որոշել են թողնել և գնալ այլ ուղղությամբ: Այդ աշխատանքը նրանցը չի, բայց, միևնույնն է, այն, ինչ վերցնում և ստանում են, ժամանակի ընթացքում ինչ որ խմբի, երգչախմբի մեջ փորձում են կիրառել, վերականգնել ունեցած, բայց մոռացած կարողությունը:

Կրթահամալիրում մանկական երգչախմբում բազմաձայն երգեցողության հմտություններ ձեռք բերած շատ սովորողներ երգում են Միջին, Ավագ դպրոցների երգչախմբերի կազմում: Եվ նրանց թվում քիչ չեն այն նվիրյալները, որոնք շարունակում են իրենց գործունեությունը մանկական երգչախմբում՝ սիրով օգնելով նորեկներին: Նրանք դառնում են իմ գործընկերները, հարազատ մարդիկ, առանց որոնց շունչս է կտրվում, և երբեմն ինձ զգում եմ առանց ձեռքերի:

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը իրականացրել և իրականացնում է տարբեր նախագծեր, այդ թվում նաև ծրագրային երգերի կատարում, ձայնագրում:

Նախագծի իրականացման արդյունքում ձայնագրվել է 18 երգ.

Ծրագրային երգեր 1
Ծրագրային երգեր 2

2000 թվականին երգչախումբը  թողարկեց ձայնասկավառակ , որի մեջ տեղ գտան Սուրբ պատարագից հատվածներ, ինչպես նաև այլ ստեղծագործություններ:

Երգչախմբում ձևավորվում է սովորողի երաժշտական ճաշակը, ստեղծագործության կատարման, մատուցման կուլտուրան: Իմ երգիչները չեն լարվում, բայց գիտեն՝ բեմն իրենն է պահանջում՝ ազատ, անմնացորդ նվիրումով կատարում:

Ամեն պարապմունք — հանդիպում մի առանձնահատուկ ներկայացում է, որի ընթացքում փորձության են ենթարկվում նորեկները, արդեն փորձառուները, խմբավարը, նվագակցողը: Ուրախության, հայտնագործության, փոխըմբռնման, համախմբվածության, միասնականության գունեղ ներկապնակ — երգչախումբը դանդաղ, բայց հաստատ գնում է իր երաժշտական երգաշարք — արահետով, ուր վստահ է, որ չի մոլորվի, կգտնի այն, ինչի համար եկել է, գտել իր տեղը, հաստատվել, չի հիասթափվել ու չի հիասթափեցրել:
Իմ ամենասիրելիներ՝ փոքր ու մեծ երգիչներ, բարձր մասնագիտական պատրաստվածությամբ նվագակցողներ, ինձ հետ այդ դժվար, բայց լուսավոր ճանապարհն անցած հարազատներ, շնորհակա՜լ եմ: