«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հանդիպում Սաթինե Ավթանդիլյանի հետ

032-1

Ամեն մարդ, մասնագետ հաստատ ունի ուրույն մեկնաբանություն, ձեռագիր, դեմք: Սաթինե Ավթանդիլյանի հետ հանդիպումը միայն հետաքրքիր չես անվանի, երևույթ է՝ ընդգծված ձեռագրով, մասնագիտական գերազանց պատրաստվածությամբ, մարդկային հասարակ, պարզ, խոր, ուժեղ, գնահատող տեսակով:
Մանկական երգչախմբի երգիչների հանդիպումը այլ խմբավարի հետ կարևոր էր, ուսուցողական, արդյունավետ, կային հարցեր, կարծիքներ: Կրկին սիրով կհանդիպենք, միշտ էլ սովորելու բան կա, եթե կա ցանկություն:

Реклама


Оставьте комментарий

Սուրբ Պատարագի հատվածների ուսուցում

13-22

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը ուսումնասիրում և «Ուսումնական Պատարագ» նախագծի շրջանակներում Սուրբ Պատարագի հաղորդությանը մասնակցելու համար յուրացնում է «Առաջի Քո, Տեր», «Հոգի Աստուծոյ», «Հայր մեր» մասերը: Ինչպես միշտ` լուրջ ու պատասխանատվությամբ, մեծերը՝ փոքրերին, փոքրերը՝ մեծերին օգնական, ընկեր, հարազատ դարձած, խաղաղ աշխատանքային մթնոլորտում ստեղծել են հետաքրքիր մոդել՝ երգչախմբի օջախ:
Իմ հարազատ, մաքուր, նվիրված երգիչներ, իմ ընկերներ, միշտ փարոս ինձ համար, սիրելի ու անընդհատ թիկունքիս հենարան ընտանիք, շնորհակալ եմ:


Оставьте комментарий

Գյումրին ու մենք մեր երգով

23-6

Այսպիսի հանդիպումները   մեզ համար ավելի կարևոր են իրենց վարակիչ լավատես, պայծառ տրամադրությամբ, քան՝ կատարման վարպետությամբ:  Տոն է բոլորիս ներսում, տոնական անձրև՝ դրսում, տոնում է բնությունն իր զարթոնքը, մենք՝ մեր կյանքի ամենօրյա զարթոնքը…