«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը՝ Արտաշատի թիվ 2 Հիմնական դպրոցում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը Արտաշատի թիվ 2 Հիմնական դպրոցում ապրիլի 25-ին ներկայացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լրացուցիչ կրթությունը (երգչախումբ, դաշնամուր), «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը և երաժշտություն առարկայի ծրագրային երգերը: Հյուրնկալ և սիրով տրամադրված միջավայրում երգչախումբը պատվով կատարեց իր գործը: Դպրոցի սովորողները, դասավանդողները, ադմինիստրացիան սովորեցին և կատարեցին կոմիտասյան երգերը, ուշադիր ունկնդրեցին երգչախմբին և անհատ կատարողներին: Ետդարձի ճանապարհին այցելեցինք Մարմարաշենի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որտեղ կատարեցինք Կոմիտասի մանուկների համար գրված «Հայր մեր», «Քրիստոս ի մեջ», «Սուրբ Աստված» հոգևոր ստեղծագործությունները:

Բոլորս էլ մեծ բավականություն ստացանք, շատ կարևոր է շփումը մշակութային դաշտում:

Մեր երգիչների տպավորությունները

Սվետլանա Համբարձումյան

Միլենա Բաբայան

Реклама


Оставьте комментарий

Մայիսյան հավաքին ընդառաջ. «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

Մայիսյան հավաքին ընդառաջ

«Կրթական ծրագրերի փոխանակումներ» նախագծով, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը,  Սվետա Ճաղարյանը, Լիլիթ Առաքելյանը Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան Հիմնական դպրոցում պատրաստվում են  «Դաս-համերգ»-ի՝ ներկայացնելով

  • կրթահամալիրի լրացուցիչ կրթությունը (դաշնամուր, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ),
  • «Հակաբացիլ Կոմիտաս 2016»նախագիծը-ը (նախագծի երգերի ներկայացում, ուսուցում, միացյալ կատարում),
  • Ծրագրային երգեր 1,   Ծրագրային երգեր 2  (երգչախմբի երգիչներից մի խումբ «Կաքավիկ» երգարանի երգացանկից կատարել է ծրագրային երգեր, որոնք ձայնագրվել են կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում):

Читать далее