Հուլիսին կատարվել են մի քանի ձայնագրություններ, որոնցից մի քանիսը նորից ենք ձայնագրելու: Ձայնագրման որակն ապահովելու համար նույն ստեղծագործությունը հաճախ մի քանի տարբերակ է ձայնագրվում, որ լինի ընտրություն: Փոքրիկ երգիչները չեն պատկերացնում ձայնագրման ընթացքի բարդությունը: Չլինելով պրոֆեսիոնալ երաժիշտ, երեխաները չեն զգում իրենց սխալը, հուզմունքից ավելի շատ են սխալվում: Մի խոսքով, ձայնագրությունն ավելի պատասխանատու ու ծանր գործընթաց է, քան համերգը:
Սեպտեմբերին կներկայացվեն մի քանի երգի ձայնագրություններ՝ կրթահամալիրի լոգոյով, յութուբյան հարթակում: