«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հունվար, փետրվար ամիսների պարապմունքի թեման

Սուրբ Ծննդյան ավետիսների ուսուցում, կատարում

Հարսանեկան ծիսական երգերի ուսուցում, կատարում

Թուքահայ երգահան Սիրվարդ Կարամանուկի «Գարուն» երգի ուսուցում, կատարում

Реклама


Оставьте комментарий

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացում Աշտարակում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը «Գեղարվեստը կրթահամալիրում»  ամենամյա հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացմանը սիրով ներկայացրեց Ստ. Լուսիկյանի «Ծաղկող հասակ» ստեղծագործությունը:  Համագործակցելով Աշտարակի Հայորդյաց տան երգչախմբի հետ, միացյալ կատարեց նաև  Ստ. Լուսիկյանի «Նոր Հայաստան» ստեղծագործությունը: Читать далее


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը Աշտարակում

Դեկտեմբերի 11-ին «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը այցելեց Աշտարակ՝ հայրենագիտական քայլարշավով, հայորդյաց տուն՝ սովորող-սովորեցնող նախագծով։
Աշտարակը միշտ հյուրընկալ է, հարուստ՝ եկեղեցիներով, և նույնիսկ միայն եկեղեցիների պատմության ուսումնասիրությունը, ծանոթությունը այնքան հարուստ է, ուսանելի, հետաքրքիր, այնքան տեղեկատվություն է հաղորդում ազգային մշակութային դաշտից:
Հայորդյաց տան սաների հետ սահուն ստացվեց համատեղ երգեցողությունը, որի միջոցով էլ՝ ծանոթությունը: Երկու կողմն էլ սիրով, լավ տրամադրությամբ արդյունավետ աշխատեց: Միշտ էլ միմյանցից սովորելու, սովորեցնելու նյութ կա, կարևորը՝ ճիշտ համագործակցությունն է և բարի տրամադրվածությունը: «Սեբաստացիներ» մանկական երգչախումբի երգիչները Աշտարակի Հայորդյաց տան երգչախմբի երգիչների հետ փորձեցին միասնական կատարման համար նախատեսված Ստ. Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգը, կարողացան ձուլվել և դառնալ միասնական «երգող գործիք»: Ապա ուսուցանեցինք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագային երգերը, որոնք շատ արագ յուրացրեցին մեր աշտարակցի գործընկեր երգիչները:  Մենք տպավորված ենք: