«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի 2022-2023 ուստարվա ամփոփում

«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի 2022-2023 ուստարվա ամփոփում     

2022 — 2023 ուստարում երգչախմբում, ինչպես յուրաքանչյուր տարի, կատարվել է սերնդափոխություն: Դա նշանակում է, որ որոշ փորձված երգիչների փոխարինում են տարիքով կրտսեր, խմբերգային, վոկալ գրագետ երգեցողություն չունեցող սովորողներ: Ի պատիվ երգչախմբում երգող փորձառու երգիչների, որոնք սիրով օգնում են նորերին, երգչախմբը հնարավորություն է ստանում կատարել բավական դժվար խմբերգեր: Այսպես մենք կարողացանք հաջողությամբ կատարել.

Հոգևոր շարականներ՝

Խմբերգեր՝

  • Bruno Coulais, «Vois sur ton chemin»
  • Ստ. Լուսիկյան՝ «Ծաղկող հասակ»
  • Ստ. Լուսիկյան՝ «Նոր Հայաստան»
  • Kerenyi Gyorgy, «Dona nobis pacem» 
  • Կոմիտաս՝ «Փափուռի»
  • Կոմիտաս՝ «Այ ինդիլո»
  • Վ. Ա. Մոցարտ՝ «Գարնան կարոտ»

Читать далее


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ. մայիս ամսվա ամփոփում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ. մայիս ամսվա ամփոփում

1.  Երգչախումբը սովորել և կատարում է՝  

  • Վ. Ա. Մոցարտի «Գարնան կարոտ» բազմաձայն խմբերգը
  • Ստ. Լուսիկյան՝ «Ծաղկող հասակ» բազմաձայն խմբերգը
  • Ստ. Լուսիկյան՝ «Նոր Հայաստան» բազմաձայն խմբերգը
  • Kerenyi Gyorgy, «Dona nobis pacem» — երկձայն, եռաձայն կանոն
  • Կոմիտաս՝  «Այ ինդիլո» բազմաձայն խմբերգը
  • Կոմիտաս՝ «Փափուռի» բազմաձայն խմբերգը

2.  Ներսես Շնորհալի 850

Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում ձայնագրել է  Ն. Շնորհալու «Հրաշափառ Աստված»  շարականը


Оставьте комментарий

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն օրերի հաշվետվություն 

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն օրերի հաշվետվություն 

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբն աշխատել է 

«Ուսումնական նյութերի ձայնագրություն»  նախագծով, այս պահին ունենք ձայնագրված 5 երգ, որոնց կատարումը կներկայացվի «Սեբաստացիներ» վոկալ համույթի ձայնագրությունների կատարման շնորհանդես — համերգին: 

«Ուսումնական ժամերգություն»  նախագծով սովորել ենք հատված Սուրբ Պատարագից՝ «Լըցաք ի բարութեանց Քոց, Տէր»:  Այն կատարվելու է կրթահամալիրյան «Ուսումնական պատարագ»-ին:

«Պարապմունք — համերգ»  նախագծով  Լիսիցյանական օրերին  նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին ազգային պարերգերի կատարմամբ,  հանդիպելու են «Սեբաստացիներ» մանկական, պատանեկան երգչախմբերը:

Լիսիցյանական օրեր.  «Պարապմունք — համերգ» նախագծով՝ ազգային պարերգերի կատարում, խմբերգերի ուսուցում.
մասնակիցներ՝ «Սեբաստացիներ» մանկական, պատանեկան երգչախմբեր խմբավարներ՝ Լուիզա Քեշիշյան, Մարինե Մկրտչյան


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը հրավիրում է երաժշտա-խաղային ներկայացման

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը չորրորդ ուսումնական շրջանում ներկայացնում է «Զմփիկ, զմփիկ» մանկական ազգային օպերան:  Ներկայացնում ենք փորձնական կատարումներից: Ամբողջն ունկնդրեք հունիսի 15-ին, ժամը 13.00-ին Սեբաստիա  համերգասրահում:


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային, Արևմտյան դպրոցների ուսումնական երգչախմբերի երաժշտախաղային հանդիպում

«Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային, Արևմտյան դպրոցների ուսումնական երգչախմբերի երաժշտախաղային հանդիպում

«Հազարան Հավք» -ով,   Մութուլուսին, բարի լուսուն Հազարան Հավքը երգեց…   խորագրով՝

ուսումնառության չորրորդ շրջանում հրավիրում ենք Մայր դպրոցի Քանդակների պուրակ: Միասին կերգենք,  կխաղանք «Զմփիկ, զմփիկ» մանկական ազգային երաժշտախաղային ներկայացումը:

Մասնակիցներ՝

«Սեբաստացիներ» մանկական (Մարինե Մկրտչյան), Հյուսիսային (Հասմիկ Մաթևոսյան), Արևմտյան (Սեդա Թևանյան) դպրոցների ուսումնական երգչախմբեր

Ծրագրում

  • Կոմիտաս՝ «Փափուռի»
  • Կոմիտաս՝ «Այ ինդիլո»

Ազգային ծրագրային երգեր

  • Էրթանք սարերը սեյրան — բազմաձայն մշակում
  • Տատիկ զալուր կմաղեր — բազմաձայն մշակում
  • Գունդ անեմ — բազմաձայն մշակում
  • Ծալ էրա — բազմաձայն մշակում
  • Կռունկ, հոպ տու ու թռի
  • Հինգ էծ ունեմ ուլերով
  • Զմփիկ, զմփիկ
  • Կաքավներ, կաքավներ
  • Իմ աղբերը գառումն ա

Ազգային, մանկական, բակային խաղեր

  • Հոլ
  • Թել
  • Կոճակով հոլ
  • Մամի, մամի, կրակ կտա՞ս
  • Ժնջիլ, ժնջիլ
  • Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ
  • Ծիլ, ծիլ, ծիլծիլա
  • Մամի, մամի, խաղողը հասե՞լ ա

Մանկական խաղեր, խաղիկներ


Оставьте комментарий

Ուսումնառության երրորդ շրջան, ապրիլ. ամփոփում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը երրորդ ուսումնական շրջանում շարունակում է «Զմփիկ, զմփիկ» մանկական ազգային օպերայի նյութերի ուսուցման, կատարման գործընթացը: 

Ապրիլ ամսվա աշխատանքների արդյունքում երգչախումբը կարողանում է ինքնուրույն կատարել խմբերգերի  ձայնամասերը, հղկել է ընդհանուր երգեցողության հնչողությունը, լիարժեք յուրացրել մանկական երաժշտական տեսարանի խմբերգերը, խաղերը, ասիկները:
Երգչախումբը սովորել և կատարում է ծրագրային «Կաքավներ, կաքավներ», «Զմփիկ, զմփիկ», «Հինգ էծ ունեմ ուլերով», «Իմ աղբերը գառումն ա» երգերը, որոնք ձայնագրվելու են կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:

Երգչախումբը «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան 16-րդ հավաք»-ին  «Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց»  նախագծով Հարավային (երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան), Արևմտյան (երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան), Հյուսիսային (երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան) դպրոցների հանրակրթական ուսումնական երգչախմբերի հետ «Զմփիկ, զմփիկ» մանկական ազգային օպերայով դեպի «Հազարան հավք»:


Оставьте комментарий

Ընտանեկան կրթության առցանց դպրոց. անհատական աշխատանք «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի երգիչների հետ

Փորձը ցույց տվեց, որ արդյունավետ է անհատական աշխատանքը: Հետաքրքիր է, որ այն հատվածը, որի ճիշտ, մաքուր կատարման վրա աշխատում էինք, Անգելինան կատարում էր մանկանը  հատուկ ստեղծականությամբ՝ ստեղծելով իր երաժշտական դարձվածքը: Բացառված չի, որ այդ կտորն այդպես էլ կատարած լինեն: Զարմանալի բարեխղճություն ու համբերատարություն ցուցաբերեց:

Խմբային աշխատանքի օրինակ

Խմբային աշխատանքը բավական հմտություն է պահանջում երկուստեք կողմից: Փոքրիկ երգիչները տարբեր արագությամբ են երգում, կատարման ժամանակ միմյանց լսելը դժվար է: Համաչափ կատարելու համար հարկավոր է մեղմ երգել, լարել լսողությունը և փորձել մյուսների կատարած երգի արագությամբ միանալ: Ոչ բոլորի կապերն են բավարարում աշխատանքի պահանջներին, ձայնը կտրատվում է, կապն է վատ: Բոլոր դեպքերում, մեր աշխատանքը հաջողվեց, քանի որ բոլորս էլ մեծ ցանկությամբ ու համբերությամբ աշխատեցինք:


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի փետրվար-մայիսի օրացույցը, աշխատանքային ծրագիրը

IMG_0333

«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի փետրվար-մայիսի օրացույցը, աշխատանքային ծրագիրը Читать далее


Оставьте комментарий

Մանկական երգչախմբի մասնակցությունը ազգային օպերայի մեջ

Կրթահամալիրում իրականացվում է «Ազգային օպերա» նախագիծը: Քոլեջը, համագործակցելով «Սեբաստացիներ» մանկական, Միջին և Հարավային դպրոցների հանրակրթական երգչախմբերի հետ, իրականացնում է  «Ազգային օպերա. Համբարձում»  նախագիծը: Մանկական երգչախումբը մասնակցում է առաջին մասում, որտեղ ներկայացվում են մանկական խաղերգեր, պարերգեր:

Սիրով նշում եմ, որ մեր փոքրիկ երգիչները բարեխիղճ կատարում են բավական բարդ աշխատանք՝ կարողանում են ինքնուրույն երգել իրենց ձայնամասերը, բանավոր խաղային տեքստերն արտաբերում են համապատասխան ինտոնացիայով, մանկական խաղերգերը կատարում են խաղալով, ցուցադրելով: Անկախ արդյունքից, կարևորվում է սիրով, նվիրված, հավեսով աշխատանքը: 

Ազգային օպերա՝ «Համբարձում» — Հանրակրթական երգչախմբերի կատարումը

Ազգային օպերա՝ «Համբարձում» — նյութեր


Оставьте комментарий

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգը Հայաստանի Ազգային պատկերասրահում

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգին «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը ներկայացավ «Էրթանք սարերը սեյրան», «Հո՛պ, չըկըչըկ» ազգային երգերի բազմաձայն մշակված տարբերակի կատարմամբ՝ հանրակրթական 4 երգչախմբի հետ:

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգ-ներկայացման ծրագիրը

«Գեղարվեստը կրթահամալիրում» փորձ — համերգի նկարաշարը կրթահամալիրի TV-ի կայքում

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգը Հայաստանի Ազգային պատկերասրահում. ֆոտոպատում կրթահամալիրի TV-ի կայքում

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգը Հայաստանի Ազգային պատկերասրահում. տեսաֆիլմ կրթահամալիրի TV-ի կայքում

log_1 Читать далее