«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ուսումնական չորրորդ շրջան. հունիս ամսվա աշխատանքի թեման

Ստուգատես — փառատոնային համերգ — ներկայացման աշխատանք

  • աշխատանք մաքուր երգեցողության, երգի կատարողական գրագիտության վրա,
  • առանձին ձայնամասերի ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում,
  • երգի կերպարային զգացողություն:

«Ուսումնական պատարագ» նախագծով

  • ընդհանուր կատարման համար նախատեսված շարականների, հոգևոր տաղերի  կատարում,
  • հատված  Սուրբ պատարագից — «Առաջի Քո, Տեր»:


Оставьте комментарий

Ստուգատես-փառատոնային համերգ-ներկայացում

08-25

Ստուգատես-փառատոնային համերգ-ներկայացում-ցուցադրություններ՝ հունիսի 12-ին «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը ներկայացնում է կրթահամալիրային նախագծերում կատարած ստեղծագործությունները

Հատված  Սուրբ պատարագից — «Առաջի Քո, Տեր» («Ուսումնական պատարագ» նախագիծ)

Սիրվարդ Գարամանուկ — «Գարուն», «Իմ լեզուն» ( Թուքահայ երգահան Սիրվարդ Գարամանուկի ստեղծագործությունների ներկայացում-համերգ )

Ստ. Լուսիկյանի «Ծաղկող հասակ» — ( «Գեղարվեստը կրթահամալիրում»  ամենամյա հաշվետու համերգ — ցուցադրություն — ներկայացում )

Դավիթ Բալասանյանի «Գարուն» — («Կրթահամալիրի նախկին շրջանավարտները» համերգ — հանդիպում)

Վ. Ա. Մոցարտ, Դուետ «Տիտայի բարեհոգությունը» օպերայից — ( «Հակաբացիլ Կոմիտաս 2018» նախագիծ )

Մովսես Խորենացի, «Զանճառելի լուսոյ մայր» (Ս. Ծննդեան ճրագալոյցի շարական) — մշակումը՝ Կոմիտաս վարդապետի  («Հոգևոր Հայաստան» նախագիծ)

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում Կոմիտասով, պարերգով Մաշտոցին այցի ) — կատարվել են.

  • Ա. Սաթյան, «Առավոտ»
  • Ներսես Շնորհալի, «Նոր Ծաղիկ» (Տաղ Հարութեան)


Оставьте комментарий

Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Մայիսի 18-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում «Ուսումնական պատարագ» նախագծով կատարվեցին հատվածներ Մ. Եկմալյանի պատարագից:
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը, բացի ընդհանուր կատարվող հատվածներից,  կատարեց «Առաջի Քո, Տեր» հատվածը:

Ֆիլմը՝ Քնարիկ Ներսիսյանի


Оставьте комментарий

«Սպեղանի» երգչախումբի ելույթը կրթահամալիրում

032-1

img_6320

Մայիսի 11. 15:15 — «Սեբաստիա» համերգասրահում ներկայանում է «Սպեղանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և խմբավար,
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սարինա Ավթանդիլյան

«Սպեղանի» երգչախումբն ինձ հիացնում է իր կատարողական արվեստով: Սիրում եմ լսել այս երգչախմբին, քանի որ նրա երգեցողության մեջ ներկա է խոստովանանքի, ներհայաց երգեցողության երանգը, որն այնքան բնորոշ է հայ երգին։
Տիգրան Մանսուրյան

Երկար ժամանակ է՝ մասնակից չէինք եղել արվեստագետ երաժշտական մարդկային գործիքի միջոցով ստեղծագործության այսպիսի յուրահատուկ մեկնաբանման: Նյութի մատուցման բարձր կուլտուրա, հետաքրքիր, ուրույն մոտեցում, հանդիսատեսի հետ աշխատելու փայլուն վարպետություն: Իսկ ալտերի այսպիսի հնչողություն առաջին անգամ էինք լսում: Թվում էր՝ ձայնի հատուկ գունային երանգ է հայտնաբերված, որով  փորձում են ներկել մեր ներսը: Հաջողվեց, կեցցե՛ն:


Оставьте комментарий

Մայիսյան հեղինակային մանկավարժության 13-րդ հավաքի ժամանակացույց

18-19

Մայիսի 15, ժամը 14. 30 — «Սեբաստիա» համերգասրահում Թուքահայ երգահան Սիրվարդ Կարամանուկի ստեղծագործությունների ներկայացում-համերգին «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը կկատարի «Գարուն» և «Իմ լեզուն» երգերը՝ Դուրու Օրսի կլարնետի նվագակցությամբ:


Оставьте комментарий

Ներկայանում է Շուշան Ադամյանը

IMG_7429

« Սեբաստացիներ» մանկական երգչախմբում երգում եմ արդեն 3 տարի։ Հայտնվել եմ այնտեղ շատ պատահական` ընկեր Լիաննայի շնորհիվ։ Երգել սիրել եմ դեռ շատ փոքր հասակից։ Այն իմ կյանքի մի մասն է եղել միշտ, քանի որ իմ բոլոր բարեկամներն էլ  երգել սիրում են։ Հորական կողմից պապիկս ինքն էլ երգեր է գրում, իսկ մորական կողմից տատիկս նույնպես երգել է երգչախմբում, իր քույր, եղբայրների հետ նույնիսկ երաժշտական խումբ են ունեցել ու կարողացել են նվագել մի քանի երաժշտական գործիքներ։ Երգչախմբում էլ սկսեցի երգել սիրելու պատճառով, հետո շատ կապվեցի այնտեղ երգողների ու տիկին Մարինեի հետ։ Տիկին Մարինեին ճանաչում եմ դեռ կրտսեր դպրոցում, իմ ամենասիրելի ուսուցիչներից մեկն է։ Երգչախմբում երգելը ինձ շատ է օգնում, այնտեղ երգելով մոռանում եմ առօրյա հոգսերի, խնդիրների մասին։ Տիկին Մարինեն մեզ շատ հմտություններ է սովորեցնում, ոչ միայն երգելու, այլև կյանքի հարցերում։ Իսկ մեր երգչախմբում ամեն մի երգող գիտի, թե ինչու է գալիս երգչախումբ, ինչ պետք է այստեղ անի, ով իր տեղը չի գտնում, շատ արագ հեռանում է այստեղից։ Երգչախմբում սովորել եմ բազմաձայն և մաքուր երգեցողություն, ձեռք եմ բերել շատ ընկերներ։ Մեր երգչախումբը համախմբված է, բոլորս օգնում ենք իրար՝ ինչ հարցով էլ, որ լինի (նույնիսկ երգչախմբից դուրս)։ Վերջերս երգչախմբում երգելու հետ մեկտեղ սկսել եմ երգել նաև «Սեբաստացիներ» վոկալ համույթում։ Այնտեղ ավելի շատ հմտություններ եմ ձեռք բերում, սակայն, միևնույնն է, երգչախումբը լքելու մտադրություն չունեմ…

Աղբյուրը՝ Շուշան Ադամյանի բլոգ


Оставьте комментарий

Ներկայանում է Նարե Մամիկոնյանը

IMG_7754Դեռ մանկուց ոչինչ չեմ սիրել անել, իսկ ինչ-որ բան անելուց շատ շուտ հոգնել եմ: Այդպես ինձ փորձեցի շատ բնագավառներում: Երգում ինձ չէի փորձել, բայց միշտ սիրել եմ երգել: Առաջին անգամ երգեցի Անի Նավասարդյանի մոտ, որպեսզի դառնամ «Խազ»՝ «Սեբաստացի Խազ»: Իսկ հետո որոշեցի միանալ  տիկին Մարինեի մանկապատանեկան երգչախմբին, հետո` Նելլի Փիլոյանի «Անլուրջ» երգչախմբին: Այսքան երգչախմբերում երգելուց հետո երբեմն մտածում եմ, իսկ ինչո՞ւ եմ երգում…:
Սկզբից այդ հարցի պատասխանը չէի գտնում: Մտածում էի՝ նրա համար է, որ ուղղակի սիրում եմ երգել: Հետո հասկացա, որ այն ուղղակի կապված է իմ ընտանիքի հետ: Մեր ընտանիքում երգողներ շատ են եղել: Այսպես ասած՝ երգը արյանս մեջ է: Մայրիկիս պապիկն ու տատիկը երգել են: Երգել է նաև պապիկս: Երգում է նաև մայրիկս՝ «Սեբաստացի» ուսուցչական երգչախմբում, երգել է նաև «Սեբաստացիներ» վոկալ համույթում: Պապիկիս ծնողների մասին քիչ բան գիտեմ, բայց ինչ էլ որ գիտեմ, բավական է ասել, որ նրանք շատ լավ ձայն են ունեցել: Իսկ պապիկիս մասին ոչ միայն գիտեմ, այլև ինքս եմ լսել նրա երգերը: Պապիկս, ինչպես նաև նրա ծնողները, հասարակ գյուղացիներ են եղել, բայց ունեցել են հզոր ձայն ու մեծ սիրտ: Մայրիկս նրանցից ժառանգել է ոչ միայն հզոր ձայն, նաև՝ շատ մարդկային հատկանիշներ: Իսկ նրանցից արդեն՝ ես: Երգելը ինձ դուր է գալիս: Կարելի է ասել՝ պաշտում եմ այն: Սա գրելուց առաջ երկար մտածեցի, թե ինչու և ինչպես եմ երգում, ում համար: Երկար մտածելուց հետո գտա իմ հարցերի պատասխանները: Առաջին հերթին երգում եմ ինձ համար, իսկ հետո՝ երգում եմ իմ սրտում ապրողների համար ու նրանց եմ նվիրում իմ երգերը: Այն երգերը, որոնք ամբողջ հոգով եմ երգում:

Նյութը՝ Նարե Մամիկոնյանի բլոգում