«Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային, Արևմտյան դպրոցների ուսումնական երգչախմբերի երաժշտախաղային հանդիպում
«Հազարան Հավք» -ով, Մութուլուսին, բարի լուսուն Հազարան Հավքը երգեց… խորագրով՝
ուսումնառության չորրորդ շրջանում հրավիրում ենք Մայր դպրոցի Քանդակների պուրակ: Միասին կերգենք, կխաղանք «Զմփիկ, զմփիկ» մանկական ազգային երաժշտախաղային ներկայացումը:
Մասնակիցներ՝
«Սեբաստացիներ» մանկական (Մարինե Մկրտչյան), Հյուսիսային (Հասմիկ Մաթևոսյան), Արևմտյան (Սեդա Թևանյան) դպրոցների ուսումնական երգչախմբեր
Ծրագրում
- Կոմիտաս՝ «Փափուռի»
- Կոմիտաս՝ «Այ ինդիլո»
Ազգային ծրագրային երգեր
- Էրթանք սարերը սեյրան — բազմաձայն մշակում
- Տատիկ զալուր կմաղեր — բազմաձայն մշակում
- Գունդ անեմ — բազմաձայն մշակում
- Ծալ էրա — բազմաձայն մշակում
- Կռունկ, հոպ տու ու թռի
- Հինգ էծ ունեմ ուլերով
- Զմփիկ, զմփիկ
- Կաքավներ, կաքավներ
- Իմ աղբերը գառումն ա
Ազգային, մանկական, բակային խաղեր
- Հոլ
- Թել
- Կոճակով հոլ
- Մամի, մամի, կրակ կտա՞ս
- Ժնջիլ, ժնջիլ
- Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ
- Ծիլ, ծիլ, ծիլծիլա
- Մամի, մամի, խաղողը հասե՞լ ա