«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Սուրբ Պատարագի հատվածների ուսուցում

13-22

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը ուսումնասիրում և «Ուսումնական Պատարագ» նախագծի շրջանակներում Սուրբ Պատարագի հաղորդությանը մասնակցելու համար յուրացնում է «Առաջի Քո, Տեր», «Հոգի Աստուծոյ», «Հայր մեր» մասերը: Ինչպես միշտ` լուրջ ու պատասխանատվությամբ, մեծերը՝ փոքրերին, փոքրերը՝ մեծերին օգնական, ընկեր, հարազատ դարձած, խաղաղ աշխատանքային մթնոլորտում ստեղծել են հետաքրքիր մոդել՝ երգչախմբի օջախ:
Իմ հարազատ, մաքուր, նվիրված երգիչներ, իմ ընկերներ, միշտ փարոս ինձ համար, սիրելի ու անընդհատ թիկունքիս հենարան ընտանիք, շնորհակալ եմ:

Реклама


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը պատրաստվում է երգչախմբերի մեդիաուրբաթին

14-12

Սեպտեմբերի 23-ին, կոմիտասյան օրերի՝ երգչախմբերի մասնակցությամբ մեդիաուրբաթն է, որին մանկական երգչախումբը մասնակցում է Ներսես Շնորհալի, «Նոր Ծաղիկ» (տաղ Հարության) և «Խնկի ծառին նման ես» (տաղ Վերափոխման) հոգևոր ստեղծագործություններով: Ունիսոն (միաձայն) երգեցողությունը բավական բարդ է կատարելը, երգչախումբը պետք է հնչի՝ որպես մեկ հավաք երաժշտական կառույց, ոչ մի ձայն չի կարող առանձնանալ: Բազմաձայն երգեցողության մեջ կարող են որոշ աննկատ թերություններ չերևալ, բայց, միաձայն երգեցողությունը նման է սպիտակ թղթի, որի վրա ամենաաննշան բիծն անգամ երևում է, այն ցուցադրում է երգչախմբի ինչպես վոկալ, այնպես էլ տեխնիկական (խոսքը երաժշտականի մասին է, այսպես արտահայտվում են երաժշտական աշխարհում) պատրաստվածությունը: Մանկական երգչախումբը այս ստեղծագործությունները երգում է երկձայն, որտեղ երկրորդ ձայնը կատարում է մեկ պահված հնչյուն, իսկ մյուս ձայները կատարում են մեղեդին: Կարծես բավական պատրաստ ենք, աշխատում ենք լարված, ուշադիր, բարեխիղճ: