«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»

Երգչախմբի 2018 — 2019 ուստարվա ծրագիր

DSC_922315

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

Պարապմունքներ՝ երկուշաբթի, հինգշաբթի — ժամը 15:30, շաբաթ՝ ժամը 13:00

Խումբը կազմված է ինչպես կրթահամալիրի, այնպես էլ` այլ դպրոցների տարատարիք սովորողներից:

Երգչախումբն անցնում է այլընտրանքային համագործակցային կազմակերպման (նախագծային) հետևյալ երաժշտախմբերի և մասնագետների հետ.

Համագործակցության խնդիրները՝

  • ուսումնական ազգային երաժշտաթատերական ներկայացում «Լուսնակն անուշ, հովն անուշ, աղոթրանի լույսն անուշ»
  • Կոմիտասի գրառած, այլ չկատարված ազգային երգերի բազմաձայն մշակումների համատեղ կատարում
  • «Հայ վրացական կամուրջներ» նախագծով վրացական երգերի ուսուցում, կատարում

Համագործակցող խմբերի ղեկավարների հետ

  • նյութերի ընտրություն
  • համատեղ փորձերի օրերի, ժամերի հստակեցում

Համագործակցության արդյունքում

  • հետաքրքրություն երաժշտական գործիքների նկատմամբ,
  • երգչական ձայնի և նվագարանի հարաբերակցություն
  • թատերական արվեստի և երգարվեստի հարմոնիկ հարաբերակցություն
  • ձեռք բերած մասնագիտական կարողությունների, հմտությունների իրացում համագործակցող երաժշտախմբերի հետ
  • թատրոնի  մշակույթի ձևավորում, հանդիսատեսի դաստիարակում
  • բարդույթներից ազատագրում
  • գեղեցիկ, անսխալ, խմբային խոսքի մշակում
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • մթնոլորտ,  խաղ
  • մթնոլորտը  կապող միջոց դերասանի և հանդիսականի համար
  • որոշակի երանգավորումով  երաժշտական, ռիթմիկ գործողություններ
  • իմպրովիզացիան որպես փորձեր վարելու եղանակ

Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»

  1. Նպատակը.

Սովորողի ներդաշնակ հոգևոր զարգացում երաժշտության միջոցով:

2. Խնդիրները.

  • անսամբլային կատարման և մտածողության արվեստի յուրացում և տիրապետում
  • երաժշտական ունակությունների բացահայտում և զարգացում
  • երաժշտական մտածողության,  ճաշակի, երաժշտարվեստի զարգացում
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • մշակույթի յուրացում
  • ընդհանուր  զարգացման ապահովում
  • ստեղծագործական երևակայության զարգացում

3. Արդյունքը

  • ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում
  • ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում
  • երաժշտական ունակությունների զարգացում
  • բազմաձայն կատարում
  • անսամբլային կատարման յուրացում, տիրապետում
  • վոկալ երգեցողություն

— ձայնի դրվածք,
— շնչառություն,
— բազմաձայն երգեցողություն,
— երաժշտական լսողություն,
— երաժշտական հիշողություն

  • երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
  • երգի կերպարային զգացողություն,
  • ճիշտ շնչառություն:

«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի 2018 – 2019 ուստարվա օրացույց

Շուրջտարյա նախագծեր —  Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ
Ուսումնական պատարագ
Սեպտեմբերի 24 — հոկտեմբերի 26 —  Կոմիտասյան օրեր, ազգագրական աշնանային փառատոնին՝ ազգային բազմաձայն մշակված երգերի կատարում

Նոյեմբերի  5-9՝ նախագծային ուսուցման ստուգատես. Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը կրթահամալիրում — մասնակցություն

Դեկտեմբերի 3 — 28՝ մասնակցություն ամենամյա հաշվետու համերգի. Գեղարվեստը կրթահամալիրում

Հունվարի 8-25՝ մասնակցություն ազգագրական ձմեռային փառատոնի

Մարտի 25-30` մասնակցություն ազգագրական գարնանային փառատոնի

Ապրիլի 8 — 14՝ վրացերենի օրեր կրթահամալիրում. «Հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատես

Մայիսի 29 — հունիսի 14՝ ամենամյա բաց հանրակրթական ստուգատես-փառատոներ.
Երաժշտական փառատոն. «Գեղարվեստը կրթահամալիրում». ամենամյա հաշվետու համերգներ — «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի  հաշվետու համերգին կներկայացվի Աշտարակի Հայորդյաց տան մանկական երգչախմբի հետ համագործակցման արդյունքը:

Երգչախմբի մասնակցության, ներկայացման օրը  ամենամսյա օրացույցը կազմելիս ժամանակին կնշվի և կներկայացվի մանկավարժության կենտրոն:

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ – 2018 – 2019 ուստարի  

Երգչախմբի կազմը

  1. Արզումանյան Անգելինա             – Ավագ դպրոց
  2. Ադամյան Շուշան                          – Ավագ դպրոց
  3. Մարկոսյան Միլենա                     – Ավագ դպրոց
  4. Գրիգորյան Էլինա                         – Ավագ դպրոց
  5. Մամիկոնյան Նարե                       – Ավագ դպրոց
  6. Տեր-Պետրոսյան Սաթինե            – Արևմտյան դպրոց-պարտեզ
  7. Հայրապետյան Ինեսա                 – Արևմտյան դպրոց-պարտեզ
  8. Սարգսյան Հասմիկ                        – Հյուսիսային դպրոց-պարտեզ
  9. Մանվելյան Ռոման                       – Հյուսիսային դպրոց-պարտեզ
  10. Մարկոսյան Միլենա                      – թիվ 176 դպրոց
  11. Ալեքսանյան Լիլիթ                        – Արևմտյան դպրոց-պարտեզ
  12. Ֆռանգյան Ալեք                             – Արևմտյան դպրոց-պարտեզ
  13. Պողոսյան Նարեկ                          – Արևելյան դպրոց-պարտեզ
  14. Իսրայելյան Ալեքսանդր               – Արևելյան դպրոց-պարտեզ
  15. Չրաղյան Անահիտ                        – Միջին դպրոց
  16. Մկրտչյան Նինա                            – Միջին դպրոց
  17. Մկրտչյան Մառա                           – Միջին դպրոց
  18. Գրիգորյան Մինաս                         – Միջին դպրոց
  19. Գևորգյան Ալիկա                            – Արևմտյան դպրոց-պարտեզ
  20. Պետրոսյան Աննա                          – Արևմտյան դպրոց-պարտեզ

խմբավար՝ Մարինե Մկրտչյան
նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Реклама


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը «Կրթական փոխանակումներ» նախագծով ուղևորվում է Եղվարդ

IMG_3402

«Կրթական ծրագրերի փոխանակումներ» նախագծով, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Մարինե Մկրտչյան), Սվետա Ճաղարյանը (Երաժշտական կենտրոնի ղեկավար), Լիլիթ Առաքելյանը (լրացուցիչ կրթություն` դաշնամուր),  Եղվարդի  թիվ 3 Հիմնական դպրոցում «Պարապմունք – համերգ» նախագծով, մայիսի 4-ին, ժամը 10-ին Մայիսյան հավաքին ընդառաջ,  ներկայացնում են. Читать далее


Оставьте комментарий

«Սուրբ Ծննդյան պատարագ» ուսումնական նախագիծ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Կանթեղ պատանեկան ամսագրի  ու հայոց լեզվի դասավանդող Նունե Մովսիսյանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հետ համագործակցաբար նախաձեռնած «Սուրբ Ծննդյան պատարագ» կրթական ծրագիրը  իրականացվեց դեկտեմբերի 23-ին կրթահամալիրի համերգասրահում, որի մասնակիցներն էին «Սեբաստացիներ» ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբերը, դասավանդողների վոկալ համույթը:

Читать далее


Оставьте комментарий

«Ծննդյան Սուրբ Պատարագ» պարապմունք համերգասրահում

img_4078

Դեկտեմբերի 23-ին` ժամը 15.15 «Սեբաստացիներ» համերգասրահում տեղի կունենա կրթահամալիրի պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջի խմբագրության, դասավանդող Նունե Մովսիսյանի նախաձեռնած «Սուրբ Ծննդյան պատարագ» ուսումնական նախագիծ-համերգը:

Այսօր փորձնական պարապմունքն էր Համերգասրահում: Читать далее


Оставьте комментарий

Երգում ենք հատվածներ «Պատարագ»-ից

21-3

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը պատրաստվում է Պատարագի բեմականացմանը՝ «Սուրբ Աստված, սուրբ», «Հայր մեր», «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» հատվածների ուսուցմամբ և կատարմամբ:

Սուրբ Աստված

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,

Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ:

Հայր մեր

     Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ 
զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս:

        Այսօր արևն արդարութեան,

        Երևեցավ ի մեջ մարդկան, ավետիս:

Այսօր սուրբ կույսն անապական,

Ծնավ եբեր զանմահ Արքայն, ավետիս: