«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացում Աշտարակում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը «Գեղարվեստը կրթահամալիրում»  ամենամյա հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացմանը սիրով ներկայացրեց Ստ. Լուսիկյանի «Ծաղկող հասակ» ստեղծագործությունը:  Համագործակցելով Աշտարակի Հայորդյաց տան երգչախմբի հետ, միացյալ կատարեց նաև  Ստ. Լուսիկյանի «Նոր Հայաստան» ստեղծագործությունը: Читать далее

Реклама


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը Աշտարակում

Դեկտեմբերի 11-ին «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը այցելեց Աշտարակ՝ հայրենագիտական քայլարշավով, հայորդյաց տուն՝ սովորող-սովորեցնող նախագծով։
Աշտարակը միշտ հյուրընկալ է, հարուստ՝ եկեղեցիներով, և նույնիսկ միայն եկեղեցիների պատմության ուսումնասիրությունը, ծանոթությունը այնքան հարուստ է, ուսանելի, հետաքրքիր, այնքան տեղեկատվություն է հաղորդում ազգային մշակութային դաշտից:
Հայորդյաց տան սաների հետ սահուն ստացվեց համատեղ երգեցողությունը, որի միջոցով էլ՝ ծանոթությունը: Երկու կողմն էլ սիրով, լավ տրամադրությամբ արդյունավետ աշխատեց: Միշտ էլ միմյանցից սովորելու, սովորեցնելու նյութ կա, կարևորը՝ ճիշտ համագործակցությունն է և բարի տրամադրվածությունը: «Սեբաստացիներ» մանկական երգչախումբի երգիչները Աշտարակի Հայորդյաց տան երգչախմբի երգիչների հետ փորձեցին միասնական կատարման համար նախատեսված Ստ. Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգը, կարողացան ձուլվել և դառնալ միասնական «երգող գործիք»: Ապա ուսուցանեցինք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագային երգերը, որոնք շատ արագ յուրացրեցին մեր աշտարակցի գործընկեր երգիչները:  Մենք տպավորված ենք:


Оставьте комментарий

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում Կոմիտասով, պարերգով Մաշտոցին այցի

Ճամփորդությամբ ուսուցում

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում Կոմիտասով, պարերգով Մաշտոցին այցի

Читать далее


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը «Կրթական փոխանակումներ» նախագծով Եղվարդում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը, Երաժշտության կենտրոնը (կենտրոնի ղեկավար՝ Սվետա Ճաղարյան) «Կրթական փոխանակումներ» նախագծով մայիսի 4-ին Եղվարդի (Կոտայքի մարզ) թիվ 3 Հիմնական դպրոցում ներկայացրեցին լրացուցիչ կրթությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը, երաժշտության հեղինակային ծրագրերը: Երգչախումբը կատարեց հոգևոր գործեր Սուրբ Աստվածածին (14-րդ դար), և Բազիլիկ (5-րդ դար, խոնարհված) եկեղեցիներում: Читать далее


Оставьте комментарий

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը «Կրթական փոխանակումներ» նախագծով ուղևորվում է Եղվարդ

IMG_3402

«Կրթական ծրագրերի փոխանակումներ» նախագծով, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Մարինե Մկրտչյան), Սվետա Ճաղարյանը (Երաժշտական կենտրոնի ղեկավար), Լիլիթ Առաքելյանը (լրացուցիչ կրթություն` դաշնամուր),  Եղվարդի  թիվ 3 Հիմնական դպրոցում «Պարապմունք – համերգ» նախագծով, մայիսի 4-ին, ժամը 10-ին Մայիսյան հավաքին ընդառաջ,  ներկայացնում են. Читать далее


Оставьте комментарий

Կրթամշակութային, հայրենագիտական ճամփորդություն Սևան՝ «Ժայռ» ճամբար

Երբ մարդը երգի մեջ է, հեշտությամբ կարողանում է միանալ իր նմաններին ու օրը, կյանքը դարձնել տոն այնպես, ինչպես դա արեցին «Սեբաստացիներ» մանկական և ուսուցչական երգեցիկ խմբերի երգիչները: Շնորհակալ եմ ձեր պարգևած օրվա համար, սիրելիներս: