«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ներկայանում է Նարե Մամիկոնյանը

IMG_7754Դեռ մանկուց ոչինչ չեմ սիրել անել, իսկ ինչ-որ բան անելուց շատ շուտ հոգնել եմ: Այդպես ինձ փորձեցի շատ բնագավառներում: Երգում ինձ չէի փորձել, բայց միշտ սիրել եմ երգել: Առաջին անգամ երգեցի Անի Նավասարդյանի մոտ, որպեսզի դառնամ «Խազ»՝ «Սեբաստացի Խազ»: Իսկ հետո որոշեցի միանալ  տիկին Մարինեի մանկապատանեկան երգչախմբին, հետո` Նելլի Փիլոյանի «Անլուրջ» երգչախմբին: Այսքան երգչախմբերում երգելուց հետո երբեմն մտածում եմ, իսկ ինչո՞ւ եմ երգում…:
Սկզբից այդ հարցի պատասխանը չէի գտնում: Մտածում էի՝ նրա համար է, որ ուղղակի սիրում եմ երգել: Հետո հասկացա, որ այն ուղղակի կապված է իմ ընտանիքի հետ: Մեր ընտանիքում երգողներ շատ են եղել: Այսպես ասած՝ երգը արյանս մեջ է: Մայրիկիս պապիկն ու տատիկը երգել են: Երգել է նաև պապիկս: Երգում է նաև մայրիկս՝ «Սեբաստացի» ուսուցչական երգչախմբում, երգել է նաև «Սեբաստացիներ» վոկալ համույթում: Պապիկիս ծնողների մասին քիչ բան գիտեմ, բայց ինչ էլ որ գիտեմ, բավական է ասել, որ նրանք շատ լավ ձայն են ունեցել: Իսկ պապիկիս մասին ոչ միայն գիտեմ, այլև ինքս եմ լսել նրա երգերը: Պապիկս, ինչպես նաև նրա ծնողները, հասարակ գյուղացիներ են եղել, բայց ունեցել են հզոր ձայն ու մեծ սիրտ: Մայրիկս նրանցից ժառանգել է ոչ միայն հզոր ձայն, նաև՝ շատ մարդկային հատկանիշներ: Իսկ նրանցից արդեն՝ ես: Երգելը ինձ դուր է գալիս: Կարելի է ասել՝ պաշտում եմ այն: Սա գրելուց առաջ երկար մտածեցի, թե ինչու և ինչպես եմ երգում, ում համար: Երկար մտածելուց հետո գտա իմ հարցերի պատասխանները: Առաջին հերթին երգում եմ ինձ համար, իսկ հետո՝ երգում եմ իմ սրտում ապրողների համար ու նրանց եմ նվիրում իմ երգերը: Այն երգերը, որոնք ամբողջ հոգով եմ երգում:

Նյութը՝ Նարե Մամիկոնյանի բլոգում


Оставьте комментарий

Վիկտորիա Այվազյան

IMG_0082
Իմ անունը Վիկտորիա է, ես 4 տարեկան եմ, և երգչախումբ եմ գալիս իմ մեծ քույրիկի հետ, որովհետև ես էլ եմ արդեն
մեծ: Ես շա՜տ եմ սիրում երգել, տանը անընդհատ երգում եմ տիկին Մարինեի սովորեցրած երգերը:
Համ էլ ինձ դուր է գալիս համերգներին ելույթ ունենալ:


Оставьте комментарий

Լիլիթ Գրիգորյան

1

Ես շատ եմ սիրում երգել: Ես գնում եմ երգչախմբի, որ գեղեցիկ երգեմ: Ես շատ եմ սիրում երգել Կոմիտաս, Մոցարտ, տարբեր ազգերի երգեր` ֆրանսիական, վրացական, բայց իմ ամենասիրած երգը Բիթլզի Let it bi-ն է: Երգչախմբի գնալու շնորհիվ ես սկսել եմ ինքս երգեր հորինել:


Оставьте комментарий

Էլեն Կարապետյան

IMG_0749

Ես Էլեն Կարապետյանն եմ: Երգել շատ եմ սիրում, ամբողջ օրը երգում եմ,սիրում եմ երգել իմ տարբերակով: Ես ուզում եմ դառնալ երգչուհի, այն էլօպերային: Մայրս ասում է` դրա համար պետք է նախ սովորել: Մի օրմեդիաուրբաթին տեսա  «Սեբաստացի»  մանկական երգչախումբը ևցանկացա երգել նրանց հետ: Հիմա արդեն հասկացել եմ, որ ճիշտընտրություն եմ կատարել: Ես մեր երգչախումբը շատ եմ սիրում


Оставьте комментарий

Աննա Այվազյան

IMG_0195

Ես Աննան եմ, 10 տարեկան եմ: Արդեն կես տարի է՝ իմ քույրիկի հետ երգում եմ սովորողների
երգչախմբում: Նախ գնացի հետաքրքրությունից, հետո ինձ այնքան դուր եկավ տիկին Մարինեն,
որ ես ցանկացա մնալ: Ես մեծ հաճույքով եմ երգում երգչախմբում, որովհետև մեր ղեկավարը
բարի է և ուրախ: Բացի դրանից, նա մեզ ուսուցանում է երգեր տարբեր լեզուներով, դա շատ
հետաքրքիր է: Իսկ ամենագլխավորը՝ կարծես ինձ մոտ երգելն ավելի լավ է ստացվում:


Оставьте комментарий

Ներկայանում է Աննա և Վիկտորիա Այվազյանների մայրը՝ Ֆլորա Այվազյանը

IMG_0082 IMG_0195

Выступление наших детей в доме — музее имени Туманяна было просто прекрасным! Их чистые детские голоса буквально заманили зрителей в зал! Дети были очень воодушевлены. Это касается и зрителей. Тикин Марине просто мастерски вовлекла зрителей в хоровое пение. Просто душа радовалась от всего этого!

Мама Анны и Виктории
Флора Айвазян