Շրջակա միջավայրի միջազգային օր. Լիլիթ, Եվա Ալեքսանյանները՝ «Հակաբացիլ Կոմիտաս»-ի հակաբացիլ կատարումներով
Կոմիտաս՝ «Մանուկների Հայր մեր», հայկական ժողովրդական երգեր (մշակումը՝ Կոմիտասի)՝ «Այ ինդիլո», «Փափուռի ջան», «Հինգ էծ ունեմ ուլերով»
Շրջակա միջավայրի միջազգային օր. Լիլիթ, Եվա Ալեքսանյանները՝ «Հակաբացիլ Կոմիտաս»-ի հակաբացիլ կատարումներով
Կոմիտաս՝ «Մանուկների Հայր մեր», հայկական ժողովրդական երգեր (մշակումը՝ Կոմիտասի)՝ «Այ ինդիլո», «Փափուռի ջան», «Հինգ էծ ունեմ ուլերով»
Ներկայանում են «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի երգիչները. Մերի Ներսիսյան, Մատինյան Նազելի, Բաղմանյան Կարինե, Աբգարյան Մոնիկա, Աբգարյան Լիզա, Հովհաննիսյան Գայանե
Բոլորն էլ 162 դպրոցի սովորողներ են:
Ներկայանում են «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի երգիչները. Նատալի Գրիգորյան, Մերի Ներսիսյան
Նատալին կրթահամալիրի Արևելյան դպրոցի սովորող է, երգչախումբ է եկել դեկտեմբերից: Աշխատասեր է, լուրջ է մոտենում իր գործին, ձգտող է: Եթե շարունակի նույն ոգևորությմբ աշխատել, լավ արդյունքի կասնի:
Մերին երգչախումբ է եկել այս ուսումնական տարի, մինչ այդ երգել է այլ երգչախմբում, կարողանում է ոչ միայն ինքնուրույն երգել, այլև օգնել ինչպես իր, այնպես էլ մյուս ձայնամասերը երգողներին: Սա առաջին դեպքն է, երբ մեզ մոտ է գալիս արդեն հմուտ երգիչ: Սիրալիր է, անտրտունջ, սիրով օգնում է բոլորին:
Ներկայանում են «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի երգիչներ, իմ հավատարիմ զինակիցներ Կարեն Մարգարյանն ու Աննա Պետրոսյանը
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը շաբաթօրյա փոքր կազմով՝ գարնանային «Ձոն» տրամադրությամբ
Գարու՜ն է, գարնանային է մեր տրամադրությունը, փոխանցում ենք այն բոլորին…
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց,
Լսու՞մ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց: Ե. Չարենց
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ. Լիլիթ, Եվա, Սոնա Ալեքսանյաններ
Ընտանեկան զույգին միացավ ամենափոքր քույրիկը, և դուետը դարձավ տրիո: Գարունն էլ իր խայտանքը փոխանցեց, և ներսում առկայծող բոցն ալիքվեց: Հովհաննես Թումանյանի «Ուլունք» բանաստեղծությունն էլ երգով ազդարարեց՝ գարու՜ն է եկել ամպերով:
2019-2020 ուստարի, «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի կազմը
խմբավար՝ Մարինե Մկրտչյան
նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
2019-2020 ուստարի, «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի կազմը
խմբավար՝ Մարինե Մկրտչյան
նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
Ամեն երկուշաբթի և հինգշաբթի ես և մեր երգչախմբի ավագ երգիչներից մեկը կամ երկուսը ուղեկցում ենք Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների 2-րդ դասարանի փոքրիկ երգիչներին Մայր դպրոց՝ մասնակցելու մանկական երգչախմբի փորձերին: Դասարանը ձևավորվել է Քոլեջում, որի երաժշտության դասավանդողը եղել եմ ես:
«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի խմբավար՝ Մարինե Մկրտչյան
« Սեբաստացիներ» մանկական երգչախմբում երգում եմ արդեն 3 տարի։ Հայտնվել եմ այնտեղ շատ պատահական` ընկեր Լիաննայի շնորհիվ։ Երգել սիրել եմ դեռ շատ փոքր հասակից։ Այն իմ կյանքի մի մասն է եղել միշտ, քանի որ իմ բոլոր բարեկամներն էլ երգել սիրում են։ Հորական կողմից պապիկս ինքն էլ երգեր է գրում, իսկ մորական կողմից տատիկս նույնպես երգել է երգչախմբում, իր քույր, եղբայրների հետ նույնիսկ երաժշտական խումբ են ունեցել ու կարողացել են նվագել մի քանի երաժշտական գործիքներ։ Երգչախմբում էլ սկսեցի երգել սիրելու պատճառով, հետո շատ կապվեցի այնտեղ երգողների ու տիկին Մարինեի հետ։ Տիկին Մարինեին ճանաչում եմ դեռ կրտսեր դպրոցում, իմ ամենասիրելի ուսուցիչներից մեկն է։ Երգչախմբում երգելը ինձ շատ է օգնում, այնտեղ երգելով մոռանում եմ առօրյա հոգսերի, խնդիրների մասին։ Տիկին Մարինեն մեզ շատ հմտություններ է սովորեցնում, ոչ միայն երգելու, այլև կյանքի հարցերում։ Իսկ մեր երգչախմբում ամեն մի երգող գիտի, թե ինչու է գալիս երգչախումբ, ինչ պետք է այստեղ անի, ով իր տեղը չի գտնում, շատ արագ հեռանում է այստեղից։ Երգչախմբում սովորել եմ բազմաձայն և մաքուր երգեցողություն, ձեռք եմ բերել շատ ընկերներ։ Մեր երգչախումբը համախմբված է, բոլորս օգնում ենք իրար՝ ինչ հարցով էլ, որ լինի (նույնիսկ երգչախմբից դուրս)։ Վերջերս երգչախմբում երգելու հետ մեկտեղ սկսել եմ երգել նաև «Սեբաստացիներ» վոկալ համույթում։ Այնտեղ ավելի շատ հմտություններ եմ ձեռք բերում, սակայն, միևնույնն է, երգչախումբը լքելու մտադրություն չունեմ…