«Սեբաստացիներ» մանկական երգչախումբն իր կատարումներով նշեց Կոմիտասի ծննդյան օրը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտական ծրագրի հիմնական մասը կազմում են Կոմիտասի, այլ հայ երգահանների գրառած հայ ժողովրդական երգերը, ինչպես նաև մեր ավանդական պարերը: Մենք ամեն օր սովորում, կատարում ենք դրանք՝ առավոտյան ընդհանուր պարապմունքներին, ուրբաթ — համերգներին, ազգային ծեսերին, տոներին, այլ հանդիպումներին: Այսօր էլ, երբ մեր մեծ երգահան Կոմիտասի ծննդյան 153-րդ տարեդարձն է, մենք սիրով կրկին կատարում ենք նրա թողած ժառանգությունը: