«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը 2022 — 2023 ուստարում,

Оставьте комментарий

«Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր» նախագիծ

img_6502

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը 2022 — 2023 ուստարում

Մանկական երգչախմբի կազմը. 2022-2023 ուստարի , խմբավար՝ Մարինե Մկրտչյան
նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Պարապմունքներ՝ երկուշաբթի, հինգշաբթի — ժամը 15:30, շաբաթ՝ ժամը 13:00

Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»

Նախատեսված է՝

Տարատարիք սովորողներ ՝ 1 — 8-րդ դասարան

Իրականացման տևողությունը՝

Ուսումնական տարվա ընթացքում

Նպատակը՝

Սովորողի ներդաշնակ հոգևոր զարգացում երաժշտության միջոցով

Խնդիրները՝

  • անսամբլային կատարման և մտածողության արվեստի յուրացում և տիրապետում
  • երաժշտական ունակությունների բացահայտում և զարգացում
  • երաժշտական մտածողության,  ճաշակի, երաժշտարվեստի զարգացում
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • մշակույթի յուրացում
  • ընդհանուր  զարգացման ապահովում
  • ստեղծագործական երևակայության զարգացում

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

  • երաժշտական լսողություն
  • ինտոնացիոն մաքուր երգեցողություն
  • բազմաձայն երգեցողության կարողություն

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

  • բազմաձայն մաքուր երգեցողություն
  • իրար լսելու, միասին հավասար երգեցողություն
  • նյութի իմացություն
  • ինքնուրույն ձայնամասի կատարում
  • մաքուր անսամբլի ապահովում

Միջավայրը՝

Կրթահամալիրի Մայր դպրոց, երաժշտության սրահ

Անհրաժեշտ գործիքները՝

  • մաքուր լարվածքով դաշնամուր
  • նոտաներ

Կիրառվող մեթոդները՝

Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական գործունեություն

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ 

Ծրագրային երգեր «Կաքավիկ» երգարանից 

—  Երգերը ենթակա են փոփոխման, վերանայման

  • Վեր, հա վեր, վեր (30 էջ)
  • Ճընճըղկնին շատ պըզտըկնին (32 էջ)
  • Ճլորթու երգ (40 էջ)
  • Կռունկ ջան (44 էջ)
  • Տո, տըղա, տըղա (46 էջ)

Հոգևոր 

  • Կոմիտաս՝ «Մանուկների Հայր մեր»
  • Ն. Շնորհալի՝ «Նոր ծաղիկ»
  • Հատված Սուրբ Պատարագից՝ «Լըցաք ի բարութեանց Քոց Տէր»

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

  • Տարվա ընթացքում հերթով ուսուցանվում են երգերը՝ առանձին ձայնամասերով, կատարում միասին: Առանձնացվում են այն գործերը, որոնք կատարվելու են այն ստեղծագործական խմբերի հետ, որոնց հետ աշխատանքը համագործակցային է: Ստեղծագործական խմբերին է ներկայացվում խմբերգերի պարտիտուրան՝ առանձին ձայնամասերի ուսուցման համար: Կատարվում են միացյալ փորձեր:

Երաժշտական ներկայացման սցենարը կազմում են խմբավարները՝ փոքրիկ երգիչների հետ, որոնց ստեղծագործական երևակայությունը բավական հետաքրքիր լուծումներ է գտնում:

Ներկայացման մեջ կատարվում են բակային, մանկական խաղեր, ասիկներ, խաղիկներ, որոնք խմբերգերին զուգահեռ սովորում են:

  • Ծրագրային երգերը, որոնք նախատեսվում են կատարման, ձայնագրման համար, տարվա ընթացքում ուսուցանվում, հղկվում են, ապա ձայնագրվում կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում: Ձայնագրված երգերը կրթահամալիրի լոգոյով դառնում են տեսահոլովակներ՝ լրացնելով կրթահամալիրի ձայնադարանը:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

Երաժշտական ներկայացումը կցուցադրվի ոչ միայն կրթահամալիրի կրտսեր, միջին, ավագ դպրոցների սովորողներին, այլև այլ հարթակներում:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Համագործակցություն Բլեյան ցանցի դպրոցների ուսումնական երգչախմբերի հետ

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Արդյունքները հրապարակվում են երաժիշտ մասնագետների, մասնակիցների, երգչախմբերի բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում՝ տեսաֆիլմ, ձայնագրություն, նկարագրություն:

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը

  • կազմված է ինչպես կրթահամալիրի, այնպես էլ` այլ դպրոցների տարատարիք սովորողներից:

Երգչախումբն աշխատում է այլընտրանքային համագործակցային կազմակերպմամբ (նախագծային) հետևյալ երաժշտախմբերի և մասնագետների հետ.

  • Կրթահամալիրի Հյուսիսային, Հարավային, Արևմտյան կրտսեր դպրոցների ուսումնական երգչախմբեր
  • «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ
  • խմբավար մասնագետներ
  • այլ ստեղծագործական խմբեր, մասնագետներ

Համագործակցության խնդիրները՝

  • խմբերգային երգեցողության ընդհանուր կատարում տարբեր ստեղծագործական խմբերով
  • համագործակցություն
  • դասարանական, դպրոցական երգչախմբերի միացյալ կատարման համար խմբերգերի ընտրություն
  • համատեղ փորձեր
  • ծրագրային երգերի ուսուցում, կատարում, ձայնագրում

Համագործակցող խմբերի ղեկավարների հետ

  • նյութերի ընտրություն
  • համատեղ փորձերի օրերի, ժամերի հստակեցում
  • համատեղ փորձեր
  • երաժշտական ներկայացման ստեղծում, կատարում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s