«Մանկական երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը 2020 — 2021 ուստարում
Խումբը կազմված է ինչպես կրթահամալիրի, այնպես էլ` այլ դպրոցների տարատարիք սովորողներից:
Ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, երգչախումբն առայժմ աշխատում է հեռավար — առցանց հարթակում: Քանի որ երգչախմբի հիմնական առաքելությունը՝ երաժշտության միջոցով սովորողի ներդաշնակ հոգևոր զարգացումն է, առցանց ուսուցումը տալիս է այն իրագործելու հնարավորություն: Մեր երգիչների հիմնական մասը 5-ից 7 տարեկաններ են, նրանք նոր են սկսում ծանոթանալ մաքուր, հստակ, պարզ երգելու կանոններին, ձևերին: Այս հարթակում դա իրագործելի է: Երկրորդ էտապում, երբ պետք է բազմաձայն երգել, արդեն հարկավոր է ֆիզիկական միջավայր: Եթե հնարավոր կլինի թեկուզ փոքր խմբերով աշխատանքը ֆիզիկական միջավայրում, ուրեմն մենք կշարունակենք մնալ Սեբաստացի: Մեկուսացման այս օրերին մենք աշխատում ենք փոքրաքանակ խմբով, երբեմն էլ՝ անհատական: Չեմ թաքցնի՝ աշխատանքը մի քանի անգամ ավել է նախատեսվածից: Բայց, գերադասելի է այսպիսի աշխատանք, քանի որ մենք աշխատելու մեծ ցանկություն ունենք: Եթե մեր փոքրիկ երգիչները երգչախմբում երգելու ցանկություն չունենային, ես հուսահատված թևերս կկախեի: Բայց… Արտակարգ իրավիճալից մի քանի օր անց ինձ է զանգում Կարեն Մարգարյանը, իր, Սեդա Մարգարյանի, Անահիտ Վերմիշյանի անունից հարցումով՝ աշխատելու՞ ենք առցանց: Ես ուրախությունս արտահայտում եմ հարցով. -Իսկ դուք ուզու՞մ եք: Պատասխանը պատկերացրեք: Այսպես, հերթով, երգիչ առ երգիչ հավաքվում են և սկսում աշխատել: Ինչպես նշեցի, յուրաքանչյուրի հետ աշխատում եմ առանձին, երկու, երեք, չորս հոգանոց խմբերով, որպեսզի աշխատանքը լինի արդյունավետ: Ես հիմա էլ պատրաստ եմ շարունակել աշխատանքը կազմակերպման այս ձևով, քանի որ երգչախմբի երգիչներն աշխատելու ցանկություն ունեն:
Ֆիզիկական միջավայրում աշխատանքի կազմակերպում
Երգչախումբն ընտրում է այլընտրանքային համագործակցային կազմակերպում (նախագծային)՝ հետևյալ երաժշտախմբերի և մասնագետների հետ.
- «Սեբաստացիներ» վոկալ համույթ
- կրթահամալիրի ուսումնական երգչախմբեր
- Հարություն Թոփիկյան
Համագործակցության խնդիրները՝
- ժողովրդական «Զմփիկ, զմփիկ» մանկական օպերայի ստեղծում
- ուսումնական ազգային երաժշտաթատերական ներկայացման ստեղծում
- Կոմիտասի գրառած, այլ չկատարված ազգային երգերի բազմաձայն մշակումների համատեղ կատարում
Համագործակցող խմբերի հետ
- նյութերի ընտրություն
- համատեղ փորձերի օրերի, ժամերի հստակեցում
Համագործակցության արդյունքում
- երգչական ձայնի և նվագարանի հարաբերակցություն
- թատերական արվեստի և երգարվեստի հարմոնիկ հարաբերակցություն
- ձեռք բերած մասնագիտական կարողությունների, հմտությունների իրացում համագործակցող երաժշտախմբերի հետ
- թատրոնի մշակույթի ձևավորում, հանդիսատեսի դաստիարակում
- բարդույթներից ազատագրում
- գեղեցիկ, անսխալ, խմբային խոսքի մշակում
- գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
- մթնոլորտ, խաղ
- որոշակի երանգավորումով երաժշտական, ռիթմիկ գործողություններ
- իմպրովիզացիան՝ որպես փորձեր վարելու եղանակ
Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»
- Նպատակը.
Սովորողի ներդաշնակ հոգևոր զարգացում երաժշտության միջոցով:
2. Խնդիրները.
- անսամբլային կատարման և մտածողության արվեստի յուրացում և տիրապետում
- երաժշտական ունակությունների բացահայտում և զարգացում
- երաժշտական մտածողության, ճաշակի, երաժշտարվեստի զարգացում
- գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
- մշակույթի յուրացում
- ընդհանուր զարգացման ապահովում
- ստեղծագործական երևակայության զարգացում
3. Արդյունքը
- ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում
- ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում
- երաժշտական ունակությունների զարգացում
- բազմաձայն կատարում
- անսամբլային կատարման յուրացում, տիրապետում
- վոկալ երգեցողություն
— ձայնի դրվածք,
— շնչառություն,
— բազմաձայն երգեցողություն,
— երաժշտական լսողություն,
— երաժշտական հիշողություն
- երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
- երգի կերպարային զգացողություն,
- ճիշտ շնչառություն:
«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի 2020 – 2021 ուստարվա օրացույց
Շուրջտարյա նախագծեր
Ուսումնական պատարագ
Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
Մարտ
Ազգագրական գարնանային փառատոն
Մայիս
Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
2020 – 2021 ուստարի. «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի նախնական կազմը
- Կարապետյան Նարե
- Կարապետյան Անի
- Ալեքսանյան Անահիտ
- Բարսեղյան Գոհար
- Բանդուրյան Ասյա
- Մարգարյան Սեդա
- Օհանջանյան Մանե
- Ալեքսանյան Լիլիթ
- Ալեքսանյան Եվա
- Սարատիկյան Նարե
- Ղազինյան Տիգրան
- Անուշավանյան Ալեն
- Մանուկյան Գայանե
- Պետրոսյան Աննա
- Հովհաննիսյան Սոմա
- Մարգարյան Կարեն
- Դաղյան Ալինա
- Ոսկանյան Աննա
- Աղասարյան Լեո
- Մանուկյան Նարե-9դ.
- Գռամենիտսկայա Մառա
- Գալստյան Սոնա
- Պետրոսյան Մհեր
- Մալխասյան Ալլա-6դ.
- Միքայելյան Միքայել
- Միքայելյան Էրիկ
խմբավար՝ Մարինե Մկրտչյան
նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան