«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լիլիթ և Եվա Ալեքսանյանների տպավորությունները երաժշտա — ծիսական ճամբարից

Оставьте комментарий

img_0022

«Անձրևաբեր ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագծով «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի 4 փոքրիկ երգիչներ նախագծային խմբի հետ մեկնեցին Սևան, որտեղ խաղացին և իրականացրեցին ծեսը: Իրենց տպավորություններն են ներկայացնում Լիլիթ և Եվա Ալեքսանյանները:

Լիլիթ Ալեքսանյան — 7 տարեկան

Երկու տարի առաջ տատիկիս հետ եկանք Սևան, ես անձրևաբեր Նուրին էի: Ջուրը կապույտ էր, շա՜տ մաքուր էր, մենք լողանում էինք: Հիմա չէինք կարողանում լողանալ, որովհետև ջուրը կանաչ էր, բայց շատ ուրախ էր, ես լավ ընկերներ ունեի: Մենք օգնում էինք մեծերին, հավաքում էինք աղբը, ամեն ուտելուց հետո լվանում էինք մեր ափսեները: Պատրաստեցինք Նուրիի, Պուպլատիկինի ու Բուկլե Բարանի տիկնիկներ, սովորեցինք երգերը: Այս անգամ Պուպլատիկինը ես էի, իսկ Եվան Նուրին էր: Եվան իմ քույրիկն է, շատ լավ է երգում, բայց շուտ խռովում է: Ես ու Եվան երգում ենք տատիկիս երգչախմբում, մեր երգչախմբից երկու քույրիկներ կային՝ Անին ու Նարեն: Ամբողջ օրը մենք խաղում էինք իրար հետ: Մեծ տղաներ ու աղջիկներ կային, իրենք ինձ սիրում էին, խաղում էին ինձ հետ:  Մենք խաղացինք Նուրին ու Պուպլատիկինը, մտանք ջրի մեջ ու ջրի հետ խաղացինք, մի քիչ լողացանք ու դուրս ելանք: Ես էլի եմ ուզում Սևան գալ, այստեղ շա՜տ ուրախ է: Հետաքրքիր էր, որ ջուրը համ կանաչ էր դառնում, համ՝ կապույտ:

Եվա Ալեքսանյան — 5 տարեկան

Որ ես գնացել էի Սևան, տեսել էի գոռտ (գորտ) ու քամելիոն ավազի մեջ: Էդ ոնց է լինում, որ մի տեղ կանգնում է, գույն է լինում իրան: Գորտերը շատ լավն էին, գորտերը որտև (որովհետև) ոչ մեկին չէին կծում: Էնտեղ լավ էր, ավազով խաղում էինք, ամենալավը բահն էր, ես իրանով ավազ էի փորում: Լավ էր, որ քնում էինք պալատկայի (վրանի) մեջ, ես մտնում էի քնապարկի մեջ, շատ տաք էր, ես չէի մրսում: Ինձի դուր էկավ, որ ես Նուրին էի ու հագել էի մամայիս կարած շորը: Համ էլ լավ էր, որ կերանք գրեչկա ու սասիսկի (նրբերշիկ), ու ես ափսե էի լվանում: Էնտեղ լավ էր, որ ես խաղում էի Լիլիթի հետ, մեկ էլ քուրիկների հետ: Ու մեկ էլ դուրըս գալիս էր (ինձ դուր էր գալիս), որ ջրի մեջ փայտի վրա սարքած (պատրաստած) էն տիկնիկներն էինք գցում ու ջրին ծափ էինք տալիս ու էս կողմ էինք գցում ջուրը, անձրև էինք անում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s