«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը Արտաշատի թիվ 2 Հիմնական դպրոցում ապրիլի 25-ին ներկայացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լրացուցիչ կրթությունը (երգչախումբ, դաշնամուր), «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը և երաժշտություն առարկայի ծրագրային երգերը: Հյուրնկալ և սիրով տրամադրված միջավայրում երգչախումբը պատվով կատարեց իր գործը: Դպրոցի սովորողները, դասավանդողները, ադմինիստրացիան սովորեցին և կատարեցին կոմիտասյան երգերը, ուշադիր ունկնդրեցին երգչախմբին և անհատ կատարողներին: Ետդարձի ճանապարհին այցելեցինք Մարմարաշենի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որտեղ կատարեցինք Կոմիտասի մանուկների համար գրված «Հայր մեր», «Քրիստոս ի մեջ», «Սուրբ Աստված» հոգևոր ստեղծագործությունները:
Բոլորս էլ մեծ բավականություն ստացանք, շատ կարևոր է շփումը մշակութային դաշտում:
Մեր երգիչների տպավորությունները